Բաժիններ՝

Մեդվեդևը իջեցնում է սակագինը՝ ի նպաստ անարդյունավետությունը քողարկելու. Աշոտ Խուրշուդյան

 

Փորձագետ Աշոտ Խուրշուդյանը հակիրճ մեկնաբանություն է՝ գազի գնի նվազեցման թեմայով (հիշեցնենք, որ ինչպես երեկ լրագրողների հետ կարճ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ռուսաստանի կողմից Հայաստանին վաճառվող գազի գինը նվազել է և 1000խմ-ի համար սահմանին այն կկազմի 150 դոլար՝ 165-ի փոխարեն)։

«Հանրային ֆինանսները կառավարելու մի այսպիսի խնդրի եմ ժամանակին առնչվել։ Ասֆալտը կարկատելու գումարներն անվերահսկելի էին։ Սովորաբար վճարվում էր նախորդ տարվա կարկատանի պարտքերը, ու եթե գնայիր ու հայտնաբերեիր անորակ ասֆալտ, կպատասխանեին, որ դրանք նոր են, իսկ կարկատանները անցած տարի են արվել։

Երբ ամբողջությամբ ֆինանսավորեցինք նախկին պարտքը ու սկսեցինք վերահսկել նոր տրամադրվող գումարների դիմաց կատարվող աշխատանքը, պարզվեց, որ այդ գումարները հերիք չեն ասֆալտը կարկատելու համար։ Կարճ ասած՝ քիչ գումարը հերիք է փող ուտելու համար, իսկ գործ անելու համար շատ գումար է պետք, որը բյուջեում չկա։

Հիմա գազի մասին։ Գազի սակագինը իջեցվել է, որպեսզի «Գազպրոմ-Արմենիան» ծածկի վնասները՝ վնասներ, որոնք գոյացել են նախորդ տարիների ապաշնորհ կառավարումից՝ կարճ ասած, փող ուտելուց։

Փոխանակ գազի գինը բարձրացվի /ինչին բնակչությունը դեմ կլինի/, բայց զուգահեռ մեծացվի վերահսկողությունը, Մեդվեդևը իջեցնում է սակագինը՝ ի նպաստ անարդյունավետությունը քողարկելու։ Այսպիսով, արդյունավետ կառավարման, վերահսկողության ու կարգավորման հարց չդրվեց։ Ասել եմ, ասում եմ ու կասեմ, Նազարյանի հանձնաժողովի ոչինչ չի անում ու ծառայում է լրիվ այլ շահերի …»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս