Սեպտեմբերի 25-ին կայացել է Գազպրոմբանկի փոխտնօրեն Կարեն Կարապետյանի որդու՝ Տիգրանի հարսանիքը, որին մասնակցել է Հայաստանի քաղաքական ողջ էլիտան:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրը բացվեց «Տոտենհեմ» – «Մանչեսթեր Սիթի» խաղով (4:1): «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Սանդերլենդին» (3:0), «Արսենալը»` «Լեսթերին» (5:2), իսկ «Չելսին» ոչ-ոքի խաղաց «Նյուքասլի» հետ (2:2):
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ խոշոր գերտերությունների ղեկավարների շրջանում ականատես է եղել այն մտադրություններին, որ Սիրիայի ղեկավար Բաշար Ասադը պետք է մնա իր պաշտոնին:
«Երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են: Գիտեք, որ դեռ մեր պապերն են ասել՝ կռվի մեջ փլավ չեն բաժանում:
Անգլիայի առաջնության 7-րդ տուրում կայացած «Ասթոն Վիլլայի» հետ խաղում «Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը հեղինակել է դուբլ:
Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում «ԲԿՄԱ»-ն ոչ-ոքի խաղաց «Լոկոմոտիվի» հետ (1:1), իսկ «Սպարտակը»` «Զենիթի» (2:2):
Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր իրենց զինուժի թիրախային կրակային հարվածների հետևանքով յոթ հայ զինծառայող է սպանվել, իրականությանը չի համապատասխանում:
Բաքուն չի թաքցնում, այլ, ընդհակառակը, լկտիաբար ի ցույց է դնում իր քամահրական վերաբերմունքը միջազգային կարծիքի, իրավական և մարդասիրական նորմերի և իր ստանձնած պարտավորությունների հանդեպ: Զինված ընդհարումներ հրահրելով և սաստկացնելով լարվածությունը սահմանագծում` Ադրբեջանն, ըստ էության, վերացնում է հրադադարի ռեժիմը և այն փոխարինում շարունակական սադրանքների և քաղաքական շանտաժի ռեժիմով` դրանով իսկ խափանելով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական ջանքերը:
Ամերիկյան MLS-ի հերթական տուրում «Նյու Յորք Սիթին» մրցակցի հարկի տակ կայացած խաղում 2-1 հաշվով հաղթել է «Վանկուվեր Ուայթքեփսին»:
Իտալական Սերիա Ա-ի 6-րդ տուրում «Նապոլին» հաղթեց «Յուվենթուսին» (2:1), «Ռոման» ջախջախեց «Կարպիին» (5:1), «Ինտերը» տանը պարտվեց «Ֆիորենտինային» (1:4):
Ադրբեջանը հրապարակել է իր 3 սպանված զինծառայողի անուններըԻնչպես հայտնում է APA գործակալությունը, սեպտեմբերի 27-ին և 28-ի լույս գիշերը հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ընթացած մարտերի ժամանակ սպանված Վելիև Ռաուֆ Ֆահրեդդն օղլուն (1991թ.ծ.) թաղվել է իր Այագ գյուղում:
Սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հենակետի հրետակոծության հետևանքով զոհվեց 4 հայ զինծառայող: Ի՞նչ խնդիր է ադրբեջանական կողմը լուծում նման քայլերով, որքանո՞վ է հավանական լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսումը: Այս հարցերի շուրջ այսօր կզրուցենք Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ, գեներալ-լեյտենանտ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Արթուր Աղաբեկյանի հետ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պետական բարձր պարգևներով և շնորհակալագրերով պարգևատրված բարերարների և գործարարների թվում է նաև «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:
Կառավարիչների ակումբի նիստին քննարկվել են զարգացող տնտեսությունների վրա դոլարայնացման ազդեցության և դրամավարկային ու արժութային քաղաքականություններին վերաբերող հարցեր:
Դասընթացները հաջողությամբ ավարտածները կունենան անհրաժեշտ հմտություններ ՏՀՏ ոլորտի ընկերություններում աշխատելու համար:
Իսպանիայի առաջնության 6-րդ տուրը զերծ չէր անակնկալներից, և զգալի փոփոխություններ տեղի ունեցան առաջատար դիրքերում:
Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Բիսմիլե քաղաքում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները երկու տուն են պայթեցրել, գրում է Milliyet-ը:
Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց հեղինակավոր «Կոմպյուտերային գիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ» (CSIT- 2015) 10-րդ միջազգային գիտաժողովը: Այն անցկացվում է 2 տարին մեկ` սկսած 1997 թվականից, և կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից:
Մենք փորձում ենք ցույց տալ, թե ինչ պետք է անել, մեր թիրախը գալիք սերունդն է: Պետք չէ մտածել 10-20 տարվա կտրվածքով: Պետք է մտածել, թե ինչ է լինելու հետո, արդյո՞ք անում ենք մի այնպիսի բան, որ 200 տարի հետո ունենանք ազգային մենթալիտետ, ոչ թե պարզապես քաղաքացիական:
«Ռուսաստանը չի մասնակցի ոչ մի ռազմական օպերացիայի Սիրիայի կամ այլ պետությունների տարածքում, համենայն դեպս, այսօրվա դրությամբ մենք դա չենք պլանավորում»,- ասել է Պուտինը BBC-ի «60 րոպե» ծրագրին տված հարցազրույցում:
Ֆորմուլա 1-ի Ճապոնիայի Գրան պրիի մրցաշարը: Այստեղ հաղթել է «Մերսեդեսի» ավտոարշավորդ, աշխարհի գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը:
Ռոբերտ Արզումանյանը հրավիրվել է ազգային հավաքականո-2016-ի ընտրական փուլի վերջին հանդիպմանը և մինչ այդ կայանալիք Ֆրանսիայի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը:
Սոցիալական ցանցերում ադրբեջանական աղբյուրները հայտնել են հայկական զինված ուժերի կողմից վերջին օրերին իրականացվող խոշորածավալ պատժիչ գործողությունների արդյունքում սպանված ադրբեջանցի զինծառայողների մեկի անձնական տվյալները։
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 27-ին հանդիպում ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ։
ԵՀՄՖ Նախագահությունը հրավիրում է Ձեր ուշադրությունը այն աղաղակող փաստի վրա, որ վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտելով իր կողմից վավերացված բազմաթիվ կոնվենցիաներ՝ ուղղված խաղաղ բնակչության հանդեպ մասսայական ոչնչացման զենք չկիրառելուն և հակառակ իր կողմից վավերացված նմանատիպ միջազգային իրավունքի նորմերին, վերջին օրերին կատարել է հանցագործություն՝ մասսայական ոչնչացման զինատեսակներից ռմբակոծելով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը, դաժանաբար սպանել է ՀՀ քաղաքացիների՝ իրենց իսկ բնակատեղիում:
«Հակառակորդը տվել է 12 զոհ և անհայտ թվով վիրավորներ: Աչքիս տեսածն եմ ասում, ոչ թե ականջիս լսածը»:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել են Նյու Յորքում ու փորձել են ուղիներ գտնել սիրիական ճգնաժամից դուրս գալու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մաղթում եմ, որ Աստված զորավոր պահի Հայաստանի Հանրապետությունը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և քրիստոնեական դարավոր արժեքները կրող խաղաղասեր մեր ժողովրդին: Թող Մյուռոնօրհնեքի հոգեպարար այս արարողությունը նոր լիցքեր պարգևի ամենքիս՝ առավել մեծ նվիրումով ու ջանադրությամբ ծառայելու մեր ժողովրդին և հայրենի մեր երկրին: Հայ ժողովրդի ապագան մեր եռամիասնության մեջ է՝ Մայր Հայրենիք, Արցախ և Սփյուռք», – եզրափակել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն է տեղի ունեցել: