
«Զոհված Հենրիկի հայրը ստիպել է իրեն տանել անատոմիկ. չէր հավատում, տեսավ ու համոզվեց». պատմել է քաղաքապետը. armlur.am

Ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ զոհվել են նաև Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչներ՝ Աղասի Ասատրյանը եւ Հենրիկ Ղահրամանյանը: Աղասի Ասատրյանին երեկ պատվով հուղարկավորել են:
Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասել է, որ Հենրիկ Ղահրամանյանը պատերազմի դաշտում ընկերների դիերը տեղափոխելու ժամանակ է զոհվել. «Երեք ընկերների դիերը հանել է, իսկ չորրորդ ընկերոջ դին հանելու ժամանակ իրեն էլ են խփել…: Երեկ Հենրիկի հայրը ստիպեց մեզ իրեն տանել անատոմիկ: Իսկ մինչ այդ՝ չէր հավատում, անընդհատ կրկնում էր՝ իմ տղան չի, պետք է տեսնեմ, որ համոզվեմ: Ասաց՝ կգնամ դուռը կջարդեմ, կմտնեմ ներս… Մենք չէինք ցանկանում տեսներ, բայց տեսավ… տեսավ ու համոզվեց…»,- պատմել է Մասիսի քաղաքապետը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: