Նորություն չեմ ասում, բոլորս էլ պարզ տեսնում ենք ապրիլի 2-ից հետո ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր երկիրը գտնվում է աշխարհի հետաքրքրությունների կենտրոնում և մեզ են սպասում տարբեր մարտահրավերներ: Մեր ընդհանուր տանը մի նոր շրջան սկսեց, միմյանց էլ ավելի հավատալու, միմյանց թիկունք կանգնելու, միակամ և ամբողջական միասնական լինելու, նոր բայց բոլորիս համար ցանկալի էջ:
ՊԲ-ի մեկ զինծառայողի ճակատագիր շարունակում է մնալ անհայտ, որի վերաբերյալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով կատարվում են համապատասխան հարցումներ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
«Այդ գումարը կարող է հիրավի փոխել մարդու կյանքը»,-ասել է խաղարկության ներկայացուցիչը: Մեծ Բրիտանիայի ազգային վիճակախաղի հաղթողի անունը հայտնի չէ: Նշվում է, որ 35 մարդ, որոնք ջեքփոթի համար անհրաժեշտ վեց թվից գուշակել են հինգական թիվ, ստացել են 1,9 հազարական ֆունտ ստեռլինգ: Դրամական մրցանակը խաղարկվել է ապրիլի 6-ի գիշերը:
Հրամանատարը Մարատն իր անձնակազմի երկու զինվորների հետ ականով խոցել է հակառակորդի T90 տանկը. պատմում են զինվորները:
Կաղնու փայտից պատրաստված աթոռը, որի վրա բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը գրել է «Հարի Փոթերի» առաջին երկու հատորները, Heritage Auctions-ի Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 394 հազար դոլարով, տեղեկացնում է BBC ռադիոկայանը:
Գրքասերների համար ստեղծված BookPlus սոցցանցը թույլ կտա ոչ միայն կարդալ գրքերը, այլև քննարկումներ անցկացնել, ծանոթանալ հեղինակների հետ, կազմակերպել հանդիպումներ:
Իսպանական «Ռայո Վալյեկանոյի» կազմում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը խոսել է ռուսական Matchtv.ru-ի լրագրողների հետ: Հարցազրույցը շոշափել է Արասի անվան հետ կապված շատ թեմաներ, բայց շեշտադրումն արվել է Արասի և նրա նախկին գործակալի հարաբերությունների վրա: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արասի նախկին գործակալ Դմիտրի Սելյուկը նրան անվանել էր մարմնավաճառ՝ նշելով, որ ազգային հավաքականում խաղալու համար նրան կաշառել են:
«Մենք ցանկացած պահի պետք է պատրաստվենք մեծ պատերազմի: Միայն այս տարբերակով մենք կարող ենք, ի վերջո, վերջ դնել տարիներ շարունակ չդադարող այս լարված իրավիճակին: Կարճ ասած՝ ամեն պահի մենք պետք է պատրաստ լինենք դիմադրելու հարվածի, որ մեզ համար կլինի՝ գոտկատեղից ցած»:
Ես պարզապես չեմ հասկանում՝ դրանց ախմախի ջղաձգումներն ի՞նչ իմաստ ունեն: Էսքանից հետո էլ հիմարաբար իրենց հեռուստատեսությամբ շնորհավորում է, թե իբր հաղթել են… բայց ի՞նչ հաղթանակ՝ դա եմ ուզում հասկանամ, ո՞րն է եղել այդ հաղթանակը, որ ոչ մեկս չհասկացանք, որ մի քանի օրում էդքան զոհե՞ր տվեցին, թե՞, որ այդքան տեխնիկա կորցրեցին ու հետ շպրտվեցին: Ինձ մնում է միայն մի հետևություն անել, որ այդ հասարակությունն արդեն այնքան է զոմբիացվել, որ հաղթանակը պարտությունից չի տարբերում: Այնուամենայնիվ, մենք բոլորովին, իսպառ գիտակցական այլ հարթության վրա ենք, նրանք՝ այլ:
Վերջին քառորդ դարում, Խորհրդային Միության փլուզումից հետո, տարածաշրջանում ընթացող զարգացումները (Ուկրաինա, Սիրիա, Իրաք) ավելի ցայտուն են դարձնում 20-րդ դարասկզբից ժառանգություն թողնված խնդիրները (ցարական Ռուսաստանի անկում եւ Սովետական կայսրության ստեղծում, Օսմանյան կայսրության անկում եւ Թուրքիայի Հանրապետության ստեղծում` ի հաշիվ հայկական տարածքների):
Հոգևորի դերը բանակում ի սկզբանե է կարևորվել, երբ ստեղծվեց բանակի հոգևոր առանջորդությունը: Այս օրերին հատկապես հայ հոգևորակ անների ներկայությունն առաջնագծում ոգևորիչ է ու խիստ կարևոր: Այս մասին մեզ հետ զրույցի ժամանակ նշեց Շիրակի կայազորի հոգևոր պատասխանատու Տեր Հակոբ քահանա Գրիգորյանը:
Իսպանական մամուլը համոզված պնդում է, որ, եթե «Ռեալ Մադրիդը» չկարողանա հաղթահարել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի արգելքը, ապա մադրիդցիները կանեն ամեն ինչ՝ նախկին մարզիչ Ժոզե Մոուրինիոյին վերադարձնելու համար:
Գերմանացիների 68 տոկոսը դեմ է արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելուն: Հանրակցությանը այդ երկրի հնարավոր միանալուն հավանություն է տվել հարցվածների 27 տոկոսը: Այս մասին վկայում են Infratest Dimap սոցիոլոգիական ինստիտուտի հարցման արդյունքները:
«Ընդհանրապես անհասկանալի է՝ կոնֆլիկտային կողմերում զենք վաճառել այն պետությունների կողմից, որոնք կոչված են՝ հաշտության պայմանագիր կնքեն. դա անընդունելի բան է, բայց դա պահանջելով չէ: Այո, կարող ես պահանջել, համենայն դեպս, այդ ձայնը պետք է բարձրացնել, որ պետք չէ զենք վաճառել, վերջիվերջո, այդ զենքով էին կրակում մեզ վրա»:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 9-ին արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել է 2016թ. ապրիլի 17-ին Հրազդան և Սպիտակ քաղաքային համայնքներում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման առաջին հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը` կազմված ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից:
«Ես ուզում եմ հայտնվել այնտեղ, որտեղ իմ գաղափարներն իսկապես պետք են, որտեղ իսկապես պետք եմ ես: Ես ցանկանում եմ աշխատել պատասխանատվություն ունեցող ակումբում, բարդ առաջնությունում, ոտեղ իմ առջև կանգնած կլինեն ծանր նպատակներ: Ես շատ տարբերակներ չունեմ»,- ասել է Մոուրինիոն:
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի անվան շուրջ շատ խոսակցություններ են պտտվում: Այն բանից հետո, երբ նա 2 անգամ կծեց ֆուտբոլիստներին խաղադաշտում, նրան սկսեցին կասկածել հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվելու մեջ: Ֆուտբոլիստի նախկին գործակալ Դանիել Ֆոնսեկան գտնում է, որ ուրուգվայցին լուրջ հոգեբանական խնդիրներ ունի:
Թռչող ավտոմեքենան մշակում է Կառլսրուեում (Գերմանիա) հաստատված E-Volo ընկերությունը: Փոխադրամիջոցը հանդերձված է 18 կրող պտուտակներով: Կառավարման համակարգը մշակել է Intel-ին պատկանող եւ Գերմանիայում տեղավորված Ascending Technologies ընկերությունը: Volocopter-ի հսկողությունն իրականացվում է ջոյստիկի օգնությամբ:
«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայում Պեպ Գվարդիոլայի հետ հնարավոր մրցակցությունը:
«Առավոտյան ժամը 09:00-ն էր, երբ արթանացա հարսիս ձայնից, ով գոռում էր՝ «շուտ արեք, դուրս եկեք, պատերազմ է սկսվել»: Մենք արագ հագնվեցինք, դուրս եկանք տանից ու նկուղ իջանք: Բայց զգում էինք, որ կրակոցները աստիճանաբար մոտենում են: Լսեցի, որ ինչ-որ բան մեզ շատ մոտ պայթեց, գոռացի «աման մեզ սպանում են»: Այդ պահին ես նկուղում պատին հենված նստած էի»,- պատմեց նա:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մոնիտորինգի իրականացման համար Ադրբեջանը պաշտոնապես անվտանգության երաշխիքներ ԵԱՀԿ-ին չի տալիս:
«Մենք կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանն աջակցել հնարավոր միջոցներով, որպեսզի Թալիշը նորից վերականգնվի, քանի որ Թալիշը հնարավոր չէ միայն զենքով պահպանել»,- ասաց Մ. Խալափյանը` հավելելով, որ Թալիշը ժամանակին շեն բնակավայր էր, որը կարողանում էր տարեկան 2000 տոննա հացամթերք ու 4000 տոննա խաղողի բերք ապահովել:
«Ամսի 1-ին էր դիրքերից իջել, ասեց՝ իջնեմ բատալյոն, իրիկունը կզանգեմ՝ կխոսենք ու էդ զանգն է, որ պիտի գա: Էդ օրը չկա, հաջորդ օրը դե արդեն իմացանք էս խառնաշփոթի մասին», – «Ազատության»-ը պատմեց զինվորի մայրը:
Հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է հեռանալ «Էվերթոնից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Տոտենհեմի» ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին առաջարկել է երկարաձգել համագործակցությունը:
Ցույցից առաջ ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական կազմակերպության անդամները հրապարակում ներկա անցորդներին ու զբոսաշրջիկներին բաժանել են ցույցի իմաստը բացատրող թռուցիկներ, որով մերկացրել են ադրբեջանական քարոզչամեքենայի ապատեղեկատվությունը և հոլանդահայերի անվերապահ աջակցությունը արտահայտել Արցախի քույր-եղբայրներին:
«Պիզայի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հայտնվել է սկանդալային իրավիճակում Սերիա С-ում «ՍՊԱԼ»-ի դեմ անցկացրած խաղի ժամանակ:
Այդ հաղթանակին մեզ կտանի կա՛մ իշխանությունը՝ արմատապես փոխելով իր վերաբերմունքը ժողովրդի, կյանքի ու դրա արժեքների նկատմամբ, կա՛մ այն իր տեղը կզիջի ուրիշներին:
Վերջին օրերի ծանր իրադարձությունները, որ ցնցեցին բոլորիս, այնուամենայնիվ, մեզնից պահանջում են ո՛չ միայն ոգու ամրություն և մտքի սթափություն, այլ նաև՝ գործողությունների հստակ գիտակցում՝ ով ինչպես և ինչով կարող է: Մենք տեսանք, որ թե՛ մեր զինվորականների բարձր դասը, թե՛ պարզ շարքայիններն ուղղակի դրսևորեցին ծայրահեղ գեղեցիկ, հայավարի և մարդկային վարքագիծ: Մենք՝ այստեղ, հուզմունքի, բայց խաղաղության մեջ ապրողներս, իրենց շատ սիրում ենք: Մենք գլուխ ենք խոնարհում այն զոհերի և նրանց ընտանիքների առաջ, որտեղ տեղի ունեցան այս ողբերգական դեպքերը: