Շատերն են փորձում հրաման ստանալ ու մեկնել
Հոգևորականը, լինելով զինվորի կողքին. ոչ միայն իր խոսքով, այլ նաև գործնականում ցույց տվեց, որ եթե կարիքը լինի, զենք կառնի ու զինվորի կողքին, զինվորին հավասար՝ զինվորականի առաքելություն կիրականացնի: Աստվածաշնչյան սկզբունքը՝ ոչ միայն հացիվ, միշտ առաջնային է եղել բանակում:
Հոգևորի դերը բանակում ի սկզբանե է կարևորվել, երբ ստեղծվեց բանակի հոգևոր առանջորդությունը: Այս օրերին հատկապես հայ հոգևորակ անների ներկայությունն առաջնագծում ոգևորիչ է ու խիստ կարևոր: Այս մասին մեզ հետ զրույցի ժամանակ նշեց Շիրակի կայազորի հոգևոր պատասխանատու Տեր Հակոբ քահանա Գրիգորյանը:
«Այս օրերին տարբեր խավերի ու տարբեր տարիքի մարդկանց արձագանքը նույն էր` սկսած աշակերտներից, երիտասարդ աղջիկներից՝ պատրասատակամություն աջակցելու ու ֆիզիկապես բանակի կողքին լինելու: Բնականաբար, դրա կարիքը չկա: Փառք Աստծո, մեր բանակի կողքին այսօր մեր կամավորները, մեր ազատամարտիկներն են: Բայց նույնիսկ միայն այդ ցանկությունը՝ զինվորի կողքին կանգնած լինելու, բարձրացնում է զինվորի մարտական ոգին: Միահամուռ Արցախի կողքին կանգնելու ցանկությունն ու պատրաստակամությունը նաև մեր ազգի միասնականության դրսևորումն էր՝ մեկ ընտանիք մեկ եկեղեցու զավակ լինելու դրսևորումը»,-նշեց Տեր Հակոբ քահանա Գրիգորյանը:
Խոսելով Արցախից հեռու իրենց զինվորական ծառայությունն անցկացնող զինվորների ու սպաների տրամադրության մասին՝ Շիրակի կայազորի հոգևոր պատասխանատուն վստահեցրեց, որ բոլորի մոտ մարտական է: «Հայ ազգը միշտ է ապացուցել, որ վասն հայրենյաց կռվող ազգ է, այս անգամ էլ կամավորների թիվն ու զինվորների մարտական ոգին խոսուն է: Շատերն են փորձում հրաման ստանալ ու մեկնել, իսկ նրանք, ովքեր այստեղ են, գնացողին ասում են՝ վաղը մենք քո կողքին ենք: Մնացողներին ինչ-որ տեղ ստիպողաբար են պահում»,- հավելեց Տեր Հակոբ քահանա Գրիգորյանը:
Արմենուհի Մխոյան