Բաժիններ՝

Լուիս Սուարեսը հոգեկան խնդիրներ ունի՞

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի անվան շուրջ շատ խոսակցություններ են պտտվում: Այն բանից հետո, երբ նա 2 անգամ կծեց ֆուտբոլիստներին խաղադաշտում, նրան սկսեցին կասկածել հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվելու մեջ: Ֆուտբոլիստի նախկին գործակալ Դանիել Ֆոնսեկան գտնում է, որ ուրուգվայցին լուրջ հոգեբանական խնդիրներ ունի:

Ըստ Ֆոնսեկայի՝ Սուարեսը չի գիտակցում հոգեկան խնդիրներ ունենալու փաստը, նա երեխա է, ով չի ցանկանում դիմել հոգեբանի:

«Երիտասարդական հավաքականում նրա ընկերները զանգահարում էին ինձ և ասում, որ չեն կարողանում շփվել նրա հետ: Ես նրա հետ ունեցա խոսակցություն, որը չեմ պատմի մինչ կյանքիս վերջը: Նա վախկոտ է, նա պարտավոր է խոստովանել ամեն ինչ»,- նշել է Ֆոնսեկան:

Տեղեկացնենք նաև, որ մամուլն ավելի վաղ հաղորդել էր, որ Սուարեսը մեղադրում է Ֆոնսեկային իրեն մեծ գումարներ չվճարելու մեջ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս