Բաժիններ՝

Բրիտանացին ամենամեծ ջեքփոթն է շահել ազգային վիճակախաղի պատմության մեջ

Մեծ Բրիտանիայի բնակիչներից մեկն ամենամեծ ջեքփոթն է շահել ազգային վիճակախաղի պատմության մեջ. այն կազմում է 35,1 մլն ֆունտ ստեռլինգ: Այդ մասին հայտնել է The Guardian թերթը:

«Այդ գումարը կարող է հիրավի փոխել մարդու կյանքը»,-ասել է խաղարկության ներկայացուցիչը: Մեծ Բրիտանիայի ազգային վիճակախաղի հաղթողի անունը հայտնի չէ: Նշվում է, որ 35 մարդ, որոնք ջեքփոթի համար անհրաժեշտ վեց թվից գուշակել են հինգական թիվ, ստացել են 1,9 հազարական ֆունտ ստեռլինգ: Դրամական մրցանակը խաղարկվել է ապրիլի 6-ի գիշերը:

Բրիտանական ազգային վիճակախաղը հիմնել է վարչապետ Ջոն Մեյջորը 1994 թվականին: Այն ֆինանսավորվում է պետության եւ Մեն կղզու կողմից: Դրամական մրցանակները չեն հարկվում եւ վճարվում են միանվագ գումարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930