
«Էվերթոնը» բաց կթողնի Լուկակուին 65 մլն ֆունտի դիմաց

Հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է հեռանալ «Էվերթոնից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Բելգիացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը», «ՊՍԺ»-ն և «Չելսին», որը և 2014թ. վաճառել է նրան «Էվերթոնին» 28 մլն ֆունտով: «Էվերթոնի» ղեկավարությունը պատրաստ է քննարկել հարձակվողի հետ կապված առաջարկությունները, բայց բաց կթողնի նրան միայն 65 մլն ֆունտի դիմաց:
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 38 խաղերում Ռոմելու Լուկակուն դարձել է 25 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը