Բաժիններ՝

«Գվարդիոլան արդեն ունի նոր թիմ, իսկ ես` ոչ». Ժոզե Մոուրինիո

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայում Պեպ Գվարդիոլայի հետ հնարավոր մրցակցությունը:

«Նա գիտի, թե որտեղ պետք է աշխատի, իսկ ես` ոչ: Հիմա իմաստ չունի պատկերացնել ինչ-որ սցենարներ, որովհետև Գվարդիոլան արդեն ունի նոր թիմ, իսկ ես չունեմ:

Ես չեմ ուզում ոչինչ խոսել «Մանչեսթեր Յունայթեդի» մասին: Կան հազարավոր հնարավոր սցենարներ, մի քանիսը՝ առավել հավանական, մյուսները` պակաս: Միակ բանը, ինչով ես զբաղվում եմ, երբ աշխատանք չեմ ունենում, դա մամուլի ընթերցանությունն է: Աշխատանքի ժամանակ ես ոչ մի բառ չեմ կարդում:

Ես կարող եմ երաշխավորել, որ հավատարիմ կմնամ իմ հին կանոնին և ոչինչ չեմ կարդա աշխատանքի ժամանակ»,- ասել է Մոուրինիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930