Բաժիններ՝

«Ցանկանում եմ աշխատել բարդ առաջնությունում». Ժոզե Մոուրինիո

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ասել է, որ պլանավորում է ամռանը վերադառնալ աշխատանքի:

«Կարող եմ պրակտիկորեն ամբողջովին երաշխավորել, որ ամռանը կվերադառնամ աշխատանքի: Ես լավ առաջարկություններ ունեմ:

Մնում է մտածել, ճիշտ որոշում կայացնել և ընտրել: Ամռանը, մրցաշրջանի ավարտից հետո, բոլորը կիմանան, թե որտեղ ես պետք է աշխատեմ: Կարող եմ հաստատ ասել. ես չեմ գլխավորի «Էշտորիլը» կամ «Պասուշը», որովհետև նրանք գերազանց մրցաշրջան են անցկացնում և չեն փոխի մարզչին:

Ես ուզում եմ հայտնվել այնտեղ, որտեղ իմ գաղափարներն իսկապես պետք են, որտեղ իսկապես պետք եմ ես: Ես ցանկանում եմ աշխատել պատասխանատվություն ունեցող ակումբում, բարդ առաջնությունում, ոտեղ իմ առջև կանգնած կլինեն ծանր նպատակներ: Ես շատ տարբերակներ չունեմ»,- ասել է Մոուրինիոն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարզչի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը», «Ինտերը» և «Ռեալը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս