Հոկտեմբերի 27-ին, ժամը 11.35-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի կողմից Ստոկհոլմի արբիտրաժային դատարան ներկայացրած հայցը նորմալ պրակտիկա է, ռուսական կողմը չի բացառում նաև վեճի մինչդատական կարգավորումը: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:
Երկրի ճակատագրին վերաբերող կարևորագույն խնդիրներից է պետության սահմանադրության հղկման ու բարեփոխման ամեն մի գործընթաց և ոչ մեկին տրված չի, ինչ որ քաղաքական նկատառումներից ելնելով երկրի ներսում ստեղծել անհամերաշխ մթնոլորտ՝ փորձելով խաթարել մեր ժողովրդի տրամադրվածությունն ու ազատ կամքի դրսևորումը այդ հարցում:
Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան` «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարը վերադարձվել հայ համայնքին: Ստամբուլից ստացված լուրերի համաձայն` «Քամփ Արմենի» սեփականության վկայականը հանձնվել է Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին: Լուրը հաստատել էնաև հիմնադրամի փաստաբան Սեբու Ասլանգիլը: Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանումգտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է:
Ազգային անվտանգության հարցով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի բարձրաստիճան խորհրդականները նրան խորհուրդ են տալիս ամերիկյան զինված ուժերն ավելի մոտ տեղակայել Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի հետ պայքարի առաջնագծին, հայտնում է The Washington Post-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին:
Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը հայտարարել է, որ ցանկանում է գլխավորել իր երկրի ազգային հավաքականը:
Փարիզը հոկտեմբերի 27-ին բազմակողմ հանդիպում կանցկացնի Սիրիայի հարցով 10 երկրի մասնակցությամբ, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը: Այդ մասին տեղեկացնում է Interfax-ը:
Ստամբուլի անվտանգության վարչության ահաբեկչության դեմ բաժնի աշխատակիցներն այսօր ԴԱԻՇ-ի գործունեությանն առնչություն ունենալու կասկածանքով ստուգայցեր են իրականացրել 25 հասցեներում, հայտնում է HaberTürk հեռուստաալիքը:
Մինսկը գտնում է, որ Ռուսաստանի ռազմաօդային օպերացիան Սիրիայում ամբողջությամբ համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, հայտնում է TASS-ը:
Հիմա միջազգային շուկա են մտնում միջին ու ցածր հզորության ատոմային էլեկտրակայաններ։ Մենք ուզում ենք նման միջուկային էներգաբլոկ ունենանք՝ 300-600 մեգավատ հզորությամբ։ Նոր զարգացող երկրները ներկայումս գնում են նրան, որ անպայման ունենան միջուկային էներգաբլոկ՝ ոչ մեծ հզորության։
Հոկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային աշխատանքային այց կկատարի, որը կտևի նոյեմբերի 14-22-ը, հայտնում է RIA Novosti-ն:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ռուս պայմանագրային զինծառայողի ինքնասպանության փաստը Սիրիայի Լաթաքիայի «Խմեյմիմ» ավիաբազայում, հայտնում է RIA Novosti-ն:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները և ոստիկանության վետերանները հոկտեմբերի 25-ին, ժամը 19-ին, Գյումրիի Խաղաղության օղակի թիվ 2 հասցեի դիմացից, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Ալբերտ Մ.-ին:
Թուրքիայի Էրզրում նահանգում կայացել է Ադրբեջանի երկու քաղաքացիների դատը, ովքեր ձերբակալվել էին Ստամբուլ 12,6 կիլոգրամ հերոին տեղափոխելու փորձի ժամանակ, հայտնում է haqqin.az-ը:
Հոկտեմբերի 28-ին ԱՄՆ Սենատում տեղի կունենան քննարկումներ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հարցի վերաբերյալ, տեղեկացնում է Turan-ի թղթակիցը Վաշինգտոնից:
Թուրքիան, լինելով ռուսական գազի՝ մեծությամբ երկրորդ գնորդը, հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան՝ պահանջելով վերանայել վառելիքի մատակարարման պայմանագրի պայմանները, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի էներգետիկայի նախարարությանը:
Հոկտեմբերի 28-31-ին, նոյեմբերի 1-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 29-31-ին լեռնային և արևելյան շրջաններում` ձնախառն անձրև, նոյեմբերի 1-ին՝ ձյուն:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 01.03-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:
Մուրացան համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացել, որ հոկտեմբերի 23-26-ը սնկային թունավորումով 6 երեխա է հոսպիտալացվել:
«Քչերն են հավատում, որ այդ ոճրագործների հետևում այլ ուժեր կանգնած չեն և անկասկած գործը չի կարելի համարել լիարժեք բացահայտված»։
Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանում անհետացած «Ադրբեջանական եվրոպական շարժման» ղեկավար, Նարիմանովյան թիվ 19 ընտրական շրջանում պատգամավորության թեկնածու առաջադրված Ռամին Հաջիլին զանգահարել է իր կնոջն ու հայտնել, որ գտնվում է արտասահմանում:
Ձեռնպահ ենք մնում Իրինա Բարսեղյանի շատ ու շատ քայլեր ու հայտարարություններ մեկնաբանելուց, մնալով մեր՝ Կրպեյան գերդաստանին վայել բարձրության վրա: Շատ ենք ուզում, որ ոչինչ ու ոչ մեկը երբևէ չստվերի Թաթուլի հիշատակը, ոչ մի կեղծ նոտա չհնչի նրա համար: Իսկ Իրինային մաղթում ենք երջանկություն եվ հորդորում զբաղվել երկրորդ ամուսնությունից ծնված հրաշալի որդու կյանքով, այլ ոչ թե պարբերաբար մղկտացնել մեր վերքը:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Եռաբլուր չեն այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Գ. Սահակյանն ասաց. «Ես չեմ կարծում, թե օր ու ժամ է դրված, թե ով երբ պիտի գա: Հանրապետության նախագահը գործուղման է մեկնել։ Վարչապետի մասով` յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որ պահին գա, երբ գա։ Տարիներ են եղել, որ ես էլ չեմ եկել։ Այնպես որ՝ փնտրել այսպիսի սեթևեթանքներ, թե որը ինչից հետո է, արժևորում չի ունենա։ Սա վիշտ է, և առանձնակի մարդիկ կան, որ այդ վիշտն ավելի խորությամբ են տանում։ Ես համոզված եմ, որ ժողովրդի հիշողությունից այս օրը երբեք չի գնա»։
Եգիպտոսի հատուկ ծառայությունները երեկ Կահիրեում ձերբակալել են ԴԱԻՇ-ի 6 անդամների, ովքեր երկիր են ժամանել Լիբիայից: Վերջիններիս նպատակն է եղել ահաբեկչություններ իրականացնել զբոսաշրջային վայրերում:
«Անպայման ներկայացնելու եմ դատարանում, ինչ ասել եմ, իմ խոսքի տերն եմ։ Ես վախենալու բան չունեմ։ Քննիչը, դատախազը, դատավորն էլ՝ հետը… սա պատվեր էր, փաստորեն, 2.5 մեղադրողն ուզեց՝ 3 տարի տվեցին։ Տարիուկես դատն անցնում է, նրանք գալիս են, այնտեղ քնում են, գնում են»:
Հայկական ԱԷԿ-ը հատուկ դերակատարում ունի Հայաստանի Հանրապետությանը էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման և հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման գործում, այդ իսկ պատճառով ձեր աշխատանքը մեզ համար շատ կարևոր է:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 11.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 34 շենքի մուտքի վերելակը խափանվել է, ինչի հետևանքով քաղաքացին արգելափակվել է վերելակում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի Զինված ուժերը երկու անգամ խոցել են սիրիացի քրդերի դիրքերը, որոնց Անկարան համարում է Թուրքիայի «Քրդստանի աշխատավորական» (PKK) կուսակցության թևը, տեղեկացնում է AFP-ն: