Բաժիններ՝

ՀԷՑ-ը 500.000-ական դրամ կհատկացնի քառօրյա պատերազմում զոհված զինվորների ընտանիքներին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ նախաձեռնությամբ 500 հազարական ՀՀ դրամ կհատկացվի 2016թ. ապրիլին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված զինծառայողների, ինչպես նաև ոչ մարտական զոհերի և զոհված քաղաքացիական անձանց 98 ընտանիքներին:

Ինչպես  տեղեկացրին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից, ընկերությունը կմարի նրանց էլեկտրական էներգիայի օգտագործման դիմաց ունեցած պարտքը, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում կվճարի էլեկտրաէներգիայի դիմաց։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նաև միացել է «Տաշիր» ընկերությունների խմբի աշխատակիցների կողմից ձեռնարկած «Խաղաղություն Արցախին» բարեգործական ակցիային, որի նպատակն է ֆինանսական և հումանիտար օգնություն տրամադրել Արցախի Հանրապետության բնակիչներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031