Երևանում 16-ամյա տղայի սպանության գործը դատարան է ուղարկվել
Երևանում հունվարի 6-ին 16-ամյա տղայի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Քրեական գործի շրջանակներում Սուրեն Մուրադյանին «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում մեկ ուրիշին` Խաչիկ Ղազանչյանին սպանելու` ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր կենսական կարևոր նշանակություն ունեցող մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, և ստացած մարմնական վնասվածքներից Խաչիկ Ղազանչյանն առանց գիտակցության գալու 09.02.2016թ. «Արաբկիր» ԲՀ-ում մահացել է»:
Ամբաստանյալը կալանավորված է: Քրեական գործը մակագրվել է դատավոր Մարինե Մելքոնյանին: