Բաժիններ՝

«Մենք կտեսնենք, թե ինչքան ուժեղ է «Բավարիան»». Դիեգո Սիմեոնե

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղի նախօրեին շփվել է լրագրողների հետ:

«Առաջին խաղում մենք խաղում էինք այնպես, ինչպես մեզ հարմար էր: Վաղը մենք կտեսնենք, թե ինչքան ուժեղ է «Բավարիան», և կստուգենք մեր ուժերը: Չեմ կարծում, որ «Բավարիայի» վրա ինչ-որ լրացուցիչ ճնշում կա: Աշխատանքը, որը մենք կատարել ենք 4 և կես տարիների ընթացքում, կամաց-կամաց բերում է իր արդյունքները: Մենք մի քանի նոր ֆուտբոլիստներ ունենք, և նրանց հետ աշխատանքը մեծ հաճույք է:

Ֆուտբոլը հոյակապ սպորտաձև է և այն կարելի է խաղալ տարբեր ձևերով: Շատ բան կախված է նրանից, թե քո տրամադրության տակ ինչպիսի ֆուտբոլիստներ կան: Բայց ես երջանիկ եմ, որ գտնվում եմ այստեղ և աշխատում եմ այս թիմի հետ:

Ես նյարդայնանում եմ յուրաքանչյուր խաղից առաջ: Վաղը մենք ուզում ենք հաղթել: Ցանկանում ենք ֆուտբոլ խաղալ և հաջողության հասնել»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բավարիա» – «Ատլետիկո» պատասխան խաղը տեղի կունենա մայիսի 3-ին, «Ալյանց Արենայում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս