Թուրքիայում միանգամից երեք կուսակցություն է փակվել
Թուրքիայում երեք քաղաքական կուսակցություն է փակվել, հայտնում է թուրքական Resmi Gazete-ն («Պաշտոնաթերթ»):
Թուրքիայի Սահմանադարական դատարանի որոշման համաձայն՝ մայիսի 3-ին երկրում փակվել են «Արդարություն և փրկություն», «Էրգենեկոն» կուսակցությունները և Կանաչների կուսակցությունը:
Կուսակցությունները փակելու որոշում է կայացվել այն բանից հետո, երբ վերոնշյալ կուսակցությունները դիմել են Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ բնակչության կողմից իրենց նկատմամբ քաղաքական հետաքրքրության բացակայության պատճառով:
Թուրքիայում գոյություն ունեցող 97 քաղաքական կուսակցություններից երկրի խորհրդարանում ներկայացված է միայն 4-ը:
2015թ. նոյեմբերին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքել էր ընտրողների ձայների 49,41 տոկոսը, «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP)՝ ձայների 25,38 տոկոսը, «Միացյալ ազգային շարժումը»՝ (MHP) ձայների 11,93 տոկոսը:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) ստացել էր ընտրողների ձայների 10,7 տոկոսը: