Հայաստանը չունի հարցի պատասխանը` ի՞նչ է հաջորդելու Ղարաբաղի անկախության ճանաչմանը…
Հորս ասել էին, որ զոհվել եմ: Լուրը տարածվել էր: Հարազատ, բարեկամ հավաքվել էին: Ու մեկ էլ` հեռախոսազանգ: Զոհվածն է,- Խաչիկը ծիծաղում է, իսկ ես հազիվ եմ զսպում արցունքներս` ոնց կարելի է, որ այս տղան զոհված լիներ, այս հրաշալի տղան, այսքան ջահել, սիրուն, կյանքով լի…
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ անցկացրած խաղերի արդյունքում (2:1, 0:1) Չեմպիոնների լիգայից դուրս թռնելը:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Եվրոպայի լիգայում իր թիմը շատ ավելի լավ կխաղա «Վիլյառեալի», քան «Սուոնսիի» հետ անցկացրած խաղում:
Ղարաբաղյան պատերազմի տարիներին Թոֆիկ Ալիևը որոշել է կնոջը մենակ չթողնել։ Հիշում է՝ 90-ականներին այգում պահակ էր աշխատում ու զինվորներին միրգ ու բանջարեղեն մատակարարում։ «Կռվի ժամանակ կոլխոզում՝ բաղչումը, ախրաննիկ եմ աշխատել։ Կարտոշկա և այլն, քաղել եմ, բերել եմ վայեննիների համար, մինչև վերջ էն կռվումը»:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլը կարծես անիծված լինի կատալոնական մարզիչ Պեպ Գվարդիոլայի համար:
Պիտի տեսնեիք, թե 40-50 տարեկան բեղ-մորուքով «հոպարները» ոնց էին փախչում 18-20 տարեկան հայ զինվորների առաջ:
«Ռեալ Մադրիդը» Չեմպիոնների լիգայում չի պարտվել բոլոր 5 տնային խաղերում՝ բաց չթողնելով ոչ մի գնդակ: Կկարողանա՞ արդյոք «Մանչեսթեր Սիթին» անել այն, ինչ չկարողացան անել «Ռոման» և «Վոլթսբուրգը»:
Ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին իսկ օրերից ռմբակոծության ենթարկվող Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ գյուղերի բնակիչներն սկսեցին գալ Հայաստան: Եկողները հիմնականում կանայք, երեխաներն ու ծերերն էին, իսկ մարտունակ տղամարդիկ մնացել էին Արցախում՝ պաշտպանելու հայրենի հողը:
Մամուլի ազատության մասին զեկույց է հրապարակել նաեւ «Միջազգային հետազոտությունների եւ փոխանակման խորհուրդ»-ը, որն անդրադարձել է նաեւ Հայաստանին։
Քաղցկեղն ինքնին շատ բարդ հիվանդություն է, և այն, ինչն արդիական կարող է լինել ինչ-որ տեսակի քաղցկեղի համար, անարդյունավետ կարող է դառնալ մյուս տարատեսակների համար: Հետևաբար՝ քաղցկեղածին բջիջները մշտապես գտնում են բարենպաստ եղանակներ՝ խուսափելու համար սպանվելուց, ոչնչանալուց: Բայց թելոմերազի ուսումնասիրությունները կարող են լինել կանխարգելիչ եղանակներից միայն մեկը՝ բուժելու համար այդ հիվանդությունը:
Գյումրիում ևս երկու ական է հայտնաբերվել: Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի կողմից Բուլվարայինից Վարդբաղ թաղամաս տանող խոտածածկ հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր գտնված ականները պարզվում է ուսումնական են:
Դեմքի մաշկի վրա արևային, տարիքային բծերը հիմնականում ի հայտ են գալիս արևի տակ երկար ժամանակ մնալու արդյունքում: Սա կարող է վնասել մելանինը և հանգեցնել կարճաժամկետ կամ երկարաժամկետ գունափոխության:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից առաջ խոսել է թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկի՝ Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղալու մասին:
«Մենք կողմնակից ենք, որպեսզի ճանաչվի Արցախի Հանրապետության անկախությունը, աշխատում ենք այս ուղղությամբ, բայց կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն առաջին պետությունը չպետք է լինի, որ ճանաչի Արցախի Հանրապետությունը»:
Համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Երեկ տեղի ունեցած Analitik.am կայքի սեփականատեր Անի Հովհաննիսյանի ձերբակալության և հարուցված քրեական գործի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ «Ալյանս» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը բարձր է գնահատում իրավապահ մարմինների կողմից դրսևորված պրոֆեսիոնալիզմն ու ադեկվատ արձագանքը:
Կալիֆորնիայի Օրինջ շրջանի բնակիչ և Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարի նախկին նախագահ Էրգուն Կիրլիկովալին իր ողջ կյանքի ընթացքում դոնկիխոտյան պայքար է մղել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Ի դժբախտություն իրեն՝ ինչքան շատ է նա ժխտում Ցեղասպանությունը, այնքան ավելի շատ է նպաստում դրա քարոզչությանը:
Համաձայն Իտալիայի բարձրագույն վճռաբեկ դատարանի վճռի՝ սնունդի գողությունը՝ քաղցը հագեցնելու նպատակով, այլևս այդ երկրում չի հանդիսանում հանցագործություն, գրում է Daily Mail-ը:
Գերմանիայի կառավարությունը հավանության է արժանացրել օրենքը, որը թույլ է տալիս հիվանդներին մարիխուանա ստանալ բժշկի դեղատոմսով: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա գարնանը, հայտնում է BBC-ն:
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանի խոսքով՝ առաջիկայում ականատես կլինենք Ստեփանակերտի «միջազգային ճանաչման շարանի», ինչը միայն դրականորեն կանդրադառնա հակամարտության խաղաղ կարգավորման վրա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը Kəpəz TV-ին (Region TV) տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի մերձճակատային գոտում լարվածությունը պահպանվելու է այնքան ժամանակ, քանի դեռ «չեն վերադարձվել ադրբեջանական օկուպացված հողերը:
«Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել չեղարկել Թալիշի, Մատաղիսի և Մարտակերտ քաղաքի բաժանորդների տույժերը և վերամիացման վարձերը՝ պայմանավորված ռազմական գործողությունների հետևանքով նրանց ունեցած դժվարություններով:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հնարավորություն կունենան դաշտ դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան հանդիպման ժամանակ:
«2008թ. շատ փոքրիկ վրացական բանակը կարողացավ ռուսական զորքերին գցել ծանր վիճակի մեջ, սակայն 2014թ. Ղրիմի իրադարձությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանի զինված ուժերը զգալի փոփոխություններ են կրել:
Հալեպում մարդասիրական օգնության մատակարարման հետ կապված իրավիճակը բացառապես ծանր է, սակայն Սիրիայի որոշ շրջաններում գնալով բարելավվում է: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Յան Էգելանը:
Մայիսի 3-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Բաղրամյան պողոտայի 26 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին, որի խուզարկությամբ տաբատի գրպանում հայտնաբերվել է գումար:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ռուսաստանի դաշնակիցը չէ այն իմաստով, որով Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է, թեև Մոսկվան աջակցում է նրան ահաբեկչության և պետության պահպանման դեմ պայքարում:
Մայիսի 3-ին, ժամը 00:20-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի դիերը: Արտաքին զննությամբ հրազենային, բեկորային վնասվածքներ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի մեջ վախ կա` կապված Արցախի ճանաչման գործընթացը սկսելու հետ: Շատ լավ հասկանում են, որ դա իրենց համար կլինի վերջնական կորուստ, վերջնական տապալումն այն քաղաքականության, որն իրականացնում էր Ալիևը տարիներ շարունակ: Բաքվում հասկացան, որ եթե հանկարծ սկսվի Արցախի ճանաչման գործընթացը, ապա դա չի սահմանափակվելու միայն ՀՀ-ի ճանաչմամբ: Այդ օրինակին հետևելու են այլ երկրները նույնպես: Թերևս դրանով է պայմանավորված Ադրբեջանի ագրեսիվ արձագանքը: