Բաժիններ՝

««Լեսթերի» նպատակը հաջորդ մրցաշրջանում լավագույն տասնյակում տեղ գտնելն է». Կլաուդիո Ռանիերի

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին մեկնաբանել է իր թիմի չեմպիոնությունը: Անգլիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջում» ընդունել էր «Տոտենհեմին»: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով, ինչը թույլ տվեց «Լեսթերին» պատմության մեջ առաջին անգամ հաղթել Անգլիայի առաջնությունը:

«Ես 64 տարեկան եմ և ես շատ եմ սպասել այս տիտղոսին: Բայց ես միշտ պահպանել եմ դրական տրամադրությունը: Ես մնում եմ «Լեսթերում»: Հաջորդ տարի մեզ դժվար կլինի կրկնել այսպիսի հաջողությունը. մեր նպատակն է՝ մնալ լավագույն տասնյակում: Մենք պետք է շարունակենք մեր խաղային առաջընթացը: Ռանիերիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս