«Իհարկե լավ կլինի, որ չվաճառեն: Դա իրենց ինքնուրույն գործն է, իրենք են որոշում, բայց մենք` որպես ռազմավարական գործընկեր, հորդորում ենք, հորդորել ենք, որպեսզի իրենք չվաճառեն ադրբեջանցիներին, որ նրանք էլ հնարավորություն չունենան դա օգտագործելու խաղաղ բնակիչների դեմ: Իրոք, լավ չենք համարում, որ իրենք վաճառում են»:
Գյուղն ամայի էր։ Խաղաղ բնակչությանը, ինչպես հավատացնում էին մեզ, տարհանել էին։ Փողոցներում քաղցած կենդանիներ էին թափառում։ Շները սովից հաչում էին, նույնիսկ սրանց կապերը չէին հասցրել արձակել։ Հորդառատ անձրև էր։ Ջրի կաթիլները թրջում էին օբյեկտիվը։ Միացանք երկու ոստիկանի, որոնք սկսեցին գյուղը հետախուզել։
Ադրբեջանական բանակն իր զինանոցում գտնվող բազմաթիվ զինատեսակներից («ՄՄ-21» (Գրադ) եւ համազարկային կրակի «Սմերչ» ռեակտիվ համակարգ, ամենատարբեր տրամամափի հրետանային միջոցներ (այդ թվում՝ 152 մմ հրանոթներ), ծանր հրետանային «ՏՈՍ-1» համակարգ, ՄԻ-24 գրոհային ուղղաթիռներ, տանկեր ու այլ կարգի զրահատեխնիկա, գրոհային անօդաչու թռչող սարքեր) հրթիռա-հրետակոծման է ենթարկել ԼՂՀ մի շարք բնակավայրեր, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ, կանայք և ծերեր:
«ՊՆ-ն հիմա էլ պատրաստ է շարունակել համագործակցությունը ընկերությունների հետ, եթե ներկայացված առաջարկները համապատասխանեն բանակի պահանջներին ու խելամիտ գնային սանդղակում լինեն»:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը:
«Սանդերլենդի» պաշտպան Յան Կիրխգոֆը կիսվել է սպասումներով` կապված «Մանչեսթեր Սիթիում» Պեպ Գվարդիոլայի աշխատանքի հետ:
Զորի Բալայանը դիմում է թալիշցիներին:
Ի դեպ, իտալացի լրագրողի հարցին, թե ինչ կուզեն ասել միջազգային հանրությանը, հայրը պատասխանել է. «Թող տղայիս գլուխը ետ տան, հանգստանանք»:
Ֆրանսիայի դեսպանատանը նրանց դիմավորեց անվտանգության աշխատակիցը, որը խոստացավ նամակը փոխանցել ղեկավարությանը:
«Տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք բազմաթիվ անգամ զգուշացրել ենք միջազգային հանրությանը, համանախագահ երկրներին. Բաքվի՝ ուժի կիրառման սպառնալիքներին չհակազդելու դեպքում դրանք կարող են բերել այնպիսի հետևանք ների, որոնց ականատեսը մենք դարձանք այս օրերին»։
«Առայժմ նոր հիվանդների չենք սպասում: Եթե անգամ նման հիվանդներ կան, ուրեմն նրանց վիճակը թույլ չի տալիս նրանց տեղափոխել այստեղ»,- շեշտեց Արամ Ասատուրյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Թ.Պողոսյանը նշեց, որ առնվազն իր համար այդ այցը ևս մեկ քայլով նպաստեց, որ Հայաստանում դեպի Ռուսաստանը վստահությունը նվազի. «Եթե ընդհանրապես բարձր պաշտոնյաների այցերը պետք է միտված լինեն հարաբերությունների բարելավմանը, վստահություն բարձրացնելուն իրենց երկրի նկատմամբ, ապա Մեդվեդևի այցի հետևանքով Հայաստանի վստահությունը ՌԴ-ի հանդեպ ավելի նվազել է, քան բարձրացել»:
Այս պահին Երևանում ասուլիս են հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Բազմիցս եմ ասել, որ հարձակողական տեսակի ռուսական սպառազինությունների մատակարարումն Ադրբեջանին Ռուսաստանի սխալն է: Այս մասին RUSARMINFO-ին տված հարցազրույցում ասել է «ԵվրԱզԷս» ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը: «Այդ սխալը հարկավոր է ընդունել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին ընդունել է բարերար Ռալֆ Յիրիկյանին:
Ադրբեջանն ապրիլի 9-ին ժամը 16:00-19:00-ն կշարունակի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի արդյունքում որոշակի ուղղություններում առաջնագծից դուրս բերել իր ոչնչացված զինծառայողների դիակները:
Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան խաղաղության և մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն է:
Հույն սահմանապահները հայտնել են, որ Սամոս կղզու մոտակայքում ներգաղթյալներին տեղափոխող նավ է խորտակվել, ինչի հետևանքով զոհվել է 4 կին ու երեխա, հայտնում է BBC-ն:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրետանու կիրառմամբ լայնամասշտաբ ռազմական գործողություններ չկան, իսկ եթե կան հրաձգություններ, ապա դրանք հատ-հատ կրակոցներ են:
Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած հակառակորդի կրակոցներից զոհված պայմանագրային զինծառայող 1983թ. ծնված Հրաչյա Մուրադյանը 3 երեխաների հայր էր: «Հավատս չի գալիս, կամ երևի չեմ ցանկանում հավատալ: Բոլորիս համար դու հերոս ես, ով իր կյանքը տվեց հանուն մեր խաղաղության: Խոնարհվում եմ քո և բոլոր զինվորների առջև, ովքեր իրենց ընտանիքներին, մայրերին, սիրելի կանանց թողել և սահմանն են պաշտպանում»,- ասում է Հրաչյայի կնոջ քույրը:
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի առաջին սելֆին «սահմանագծից»:
Ադրբեջանական oxu.az կայքը «ցնցող նորություն» է հրապարակել այն մասին, որ հայազգի միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը զենքով աջակում է ղարաբաղցիներին:
Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոսրլիքն իր սմարթֆոնով լուսանկարեց ցուցարարներին, այնուհետև երեք համանախագահները ՀՀ և ԼՂՀ դրոշների ու պաստառների կողքով անցնելով` հեռացան ԱԳՆ տարածքից:
Ապրիլի 8-ի դրությամբ՝ ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել 971 մլն դրամ, 394,000 դոլար, 4,000 եվրո, 11,5 մլն ռուբլի:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում կարևորել է Ռուսաստանի կողմից ինչպես՝ Հայաստանին, այնպես էլ՝ Ադրբեջանին ցուցաբերվող ռազմատեխնիկական համագործակցության պահպանումը, քանի որ դա նպաստում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիան ապրիլի 1-ին սկսվելուց միայն 7 օր հետո Ադրբեջանի անհայտ կորածների պետական հանձնաժողովի կողմից բացված «Թեժ գիծ»-ն ընդամենը մեկ րոպեի ընթացքում 5 անհայտ կորած զինծառայողի մասին դիմում է ներկայացվել:
Համատեղ օրինագծի հեղինակներն են Պետդումայի պատգամավոր Իրինա Յարովայան և Դաշնային խորհրդի անդամ Օզերովը:
Հայ ժողովրդի համար վերջին բախտորոշ օրերին հարևան Վրաստանի իշխանությունների հավասարակշիռ և չեզոք դիրքորոշումը բարձր գնահատվեց Հայաստանի կողմից: Սակայն, ցավոք, Վրաստանի նախկին նախագահ Մ. Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը շարունակում է իրեն բնորոշ հակահայ վարքագիծը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում զորքերի տեղաշարժին հետևում են արբանյակների և վերահսկողություն իրականացնող այլ սարքերի միջոցով, այդ պատճառով էլ ոչինչ հնարավոր չէ թաքցնել: