Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Մայիսի 4-ին, մայիսի 6-8-ը շրջանների մեծ մասում, մայիսի 5-ին հյուսիսային շրջաններում, առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան‵2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 5-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում `
Մայիսի 4-ին, մայիսի 6-8-ը առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ:
Մայիսի 5-ին‵ երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Երևանի մայիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 30.30C (1971թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 3.60C (1991թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 14.70C