«Երեկ գիշեր վերադարձա Արցախից` ինձ հետ բերելով վստահությունը, որ Արցախը ազատ, անկախ ու հզոր Արցախ է` իր ամուր ոգով, տոկուն վճռականությամբ, իր խոր հավատքով ու անխախտելի մարտունակությամբ: Արցախում մեր ժողովրդի զավակներին ասացի` մենք ձեզ հետ ենք, մենք Արցախի հայոց բանակի հետ ենք, մեր արի տղաների հետ ենք, ովքեր իրենց արյունը թափեցին Արցախի պաշտպանության ու անկախության համար: Մեր տղաներն իրենց արյունով վկայեցին, որ Արցախը միայն հայ ժողովրդին է պատկանում: Հերոս տղաներն իրենց արյունով շաղախեցին Արցախի սրբազան հողն ու հայ ժողովրդի աշխարհասփյուռ զավակներին ասացին, որ աշխարհի վրա ոչ մի ուժ չի կարող Արցախը, մեր իրավունքները մեզանից խլել»:
Ապրիլի 19-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գոտում իրենց վստահված առաջնագծի մարտական դիրքից հայկական կողմը նկատել է հակառակորդի տանկի տեղաշարժը դիրքից դիրք և կարողացել է «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համակարգի մեկ կրակոցով ոչնչացնել այն:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը հարձակումներ է պլանավորում Եվրոպայի հարավում գտնվող հանգստավայրերում: Այդ մասին հայտնում է գերմանական Bild թերթը՝ հղում կատարելով Գերմանիայի հատուկ ծառայություններին, որոնք այդ տեղեկությունն ստացել են իրենց իտալացի գործընկերներից:
Ծնողներն ու ընկերները ողբում են հերոս Սաշա Գալստյանի կորուստը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային կոմիտեում Ադրբեջանի հարցով նոր համազեկուցող է նշանակվել:
Ապրիլի 20-21-ը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 22-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ադրբեջանի գերագույն դատարանի որոշմամբ հայտնի իրավապաշտպաններ Արիֆ և Լեյլա Յունուսներին թույլատրվել է հեռանալ Ադրբեջանից՝ արտերկրում բուժվելու նպատակով:
«Մենք կոչ ենք անում բոլորին միասնական պայքար մղել խավարի, բարբարոսության եւ ատելության դեմ: Միջազգային հանրությունը պետք է համախմբի ջանքերը՝ ահաբեկչությունն ու դրանից ծնված հանգամանքներն արմատախիլ անելու համար»:
Իլհամ Ալիևը և նրա ռեժիմն աﬔնաիսկական հանցագործությունն են կատարել ադրբեջանցի ժողովրդի հանդեպ: Այս մասին, խոսելով Լեռնային Ղարաբաղում ծավալված 4-օրյա պատերազմի մասին, արտերկրից հեռարձակվող Azerbaycan Saati («Ադրբեջանի ժամ»,) ռադիոյակայանի հետ հարցազրույցում հայտարարել է ամերիկաբնակ ադրբեջանցի քաղաքագետ Ռաﬕս Յունուսը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի նոր` «Փակուղի» (Deadlock) համաշխարհային պրեմիերան տեղի կունենա ապրիլի 19-ին Շվեյացարիայում՝ Նյոն քաղաքի «Vision du Reel» ﬕջազգային կինոփառատոնի շրջանակում:
Ապրիլի 19-ին, ժամը 10.12-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի մոտակա ձորում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է Կարբի գյուղի խմելու ջրի խողովակը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ու Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին այցելել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ ծանոթացել են Ադրբեջանի ագրեսիայի կասեցման ընթացքում վիրավորված զինծառայողների վիճակին:
Ապրիլի 19-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Գևորգ Գարեգինի Գևորգյանը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ելույթ ունենալով Ստրասբուրգում, Ադրբեջանի իշխանություններից պահանջել է դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ:
Հյաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 15.04.2016թ. որոշմամբ փաստաբան Թամարա Յայլոյանի դիմումի հիման վրա փաստաբան Լուսինե Հովսեփի Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մերժվել է՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքի բացակայության պատճառով:
Առիթից օգտվելով ուզում եմ մարտական կոչս ուղղել իմ հայրենապահ ժողովրդին և ասել, որ խառնածին ցեղերի արդյունքում ձևավորված հորինված ադրբեջանցին նույն վախկոտ թուրքն է, ով, ինչպես 90-ականներին է փախչել հերոս հայորդիների առջևից, այնպես էլ հիմա է փախչում 18 տարին բոլորած քաջասիրտ ու ծնողապաշտ հայորդիների առջևից:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կմասնակցի ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումին, որը Բաքվում անցկացվելու է ապրիլի 25-27-ը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Արսեն քահանա Սարոյանը, ազատվելով Մյանմարի հայոց հոգևոր հովվի պարտականություններից, նշանակվել է փոխտեսուչ Հայորդաց տներում:
Ինչպես «Իզվեստիային» հայտնել է դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրը, Ռուսաստանը և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվորեն նպաստում են Լեռնային Ղարաբաղի հարցով փոխզիջումների ձեռքբերմանը, որոնք պետք է սկսվեն մոտ օրերս:
«Պան Գի Մունը Հայաստանում կլինի ապրիլի 25-ին: Նա այցելելու է տարածաշրջան, լինելու է նաև Վրաստանում, Ադրբեջանում: Հայաստանում նա մեկ օր է մնալու»,-տեղեկացրեց Արմինե Հալաջյանը:
ԼՂՀ կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 18-ին 265 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է 352,530,400 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները: Իսկ ապրիլի 4-18 ժամանակահատվածում փոխանցումները կազմել են, ընդհանուր առմամբ, 3,140,474,363 դրամ՝ փոխանցված 3,935 անձանց կողմից: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանում՝ Գյումրիի եւ Երեւանի կայազորների տարածքում, սկսվել է «Գեորգիեւյան ժապավեն» ռազմահայրենասիրական ակցիան:
Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) վախճանվել Է ԱՄՆ-ի թատրոնի եւ կինոյի վետերան Դորիս Ռոբերտսը, որը հռչակ է ձեռք բերել «Բոլորը սիրում են Ռեյմոնդին» (Everybody Loves Raymond, 1996 թվականից) հեռուստատեսային սերիալում խաղացած դերով: Դերասանուհին 90 տարեկան էր, ապրիլի 18-ին հայտնել Է TMZ ինտերնետ-հրատարակությունը, որը մասնագիտացած է հռչակավոր մարդկանց կյանքի մասին տեղեկատվության բնագավառում:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը որոշումէ կայացրել հետաձգել մայիսի 1-ին հրավիրած հանրահավաքը: Այս մասին տեղեկացրին ՍԴՀԿ Հայաստանի վարչության մամլո դիվանից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 17-ին Հայաստանի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրված առերեւույթ խախտումների կապակցությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ դրանք Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում քննարկելու նպատակով:
«Զանգեցին ասեցին՝ դիվերսիա է, շուտ արի, արագ հագնվեց, միշտ Վիլիսը վարորդը տանում էր իրենց հայաթը և վարորդն էր գալիս իր հետևից, այդ օրն անգամ չէր թողել, որ Վիլիսը տանեն, շենքի մոտ էր կանգնացրել, ասեցի՝ բա չե՞ս զանգում վարորդին, ասեց՝ չէ, ժամանակ չկա, ամեն րոպեն թանկ է: Ասեց՝ մտան երևի քանի հոգու կյանք կերան գնացին, բայց ինքը գիշերվանից էր անհանգիստ, ասում էր՝ սիրտս վատ բան է գուշակում, շատ անհանգիստ եմ»:
Ամերիկահայ գրող, բանաստեղծ Փիթեր Բալաքյանը գրական ամենահեղինակավոր՝ Պուլիցերյան մրցանակին ( Pulitzer Prize) է արժանացել պոեզիայի բնագավառում:
Արդյունքում Ռուսաստանը կդառնա հակամարտության կողմ` ձգտելով լուծել հակամարտությունը հետևյալ կերպով…
«Հենրիկը միշտ երազում էր, որ Ղարաբաղում ծառայի, ասում էր նենց բան եմ ուզում քաշել, որ Ղարաբաղ ընկնեմ: Մեծ ցավ է իր կորուստը, բայց ինչ արել է, մեր հայրենիքի համար է արել: Էսօր բոլորս էլ հպարտանում ենք իրենով, բոլորիս համար պատիվ է իր նման հարազատ ընկեր ունենալը, միշտ մնալու ա մեր հետ ու միշտ հիշելու ենք»:
Եթե ԵՄ-ն չպահի խոստումները, մենք չեղյալ կհայտարարենք բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում՝ Ռեադմիսիայի մասին համաձայնագիրը: