Բաժիններ՝

Դատապարտյալին տեսակցության եկածի կոշիկում թմրամիջոց է հայտնաբերվել

Մայիսի 12-ին, ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի և ոստիկանության Արթիկի բաժնի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ դատապարտյալ Մ. Պ.-ին տեսակցության եկած՝ Գյումրի քաղաքի բնակիչ Վ. Մ.-ի աջ կոշիկի կրունկի միջից հայտնաբերել են փաթեթ, որի մեջ առկա էր 23,3 գրամ ընդհանուր քաշով բուսական, մանրացված, չորացված զանգված և 0,8 գրամ քաշով շագանակագույն մածուցիկ զանգված:

Հայտաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս