Բարելավեք իմունային համակարգն ու մարսողությունը
Քրոնիկ հոգնածությունը, գլխացավերն ու մարսողական խնդիրները դարձել են ժամանակակից կյանքի անբաժանելի մասը: Գործնական առօրյայում հաճախ մոռանում ենք մեր առողջության մասին: Եթե չեք հասցնում կարգավորել ձեր սննդակարգը, ապա խորհուրդ ենք տալիս մի հրաշալի բաղադրատոմս, որը կօգնի ամրացնել առողջությունը:
Այս բաղադրատոմսի բաղադրության մեջ մտնում են մի շարք օգտակար մթերքներ, որոնք կարող եք գտնել ձեր խոհանոցում: Բացի այդ, բաղադրատոմսը չափազանց հեշտ է և քիչ ժամանակ է պահանջում:
Բաղադրություն
- 3 ճյուղ խնկունի (розмарин)
- 3 կիտրոն
- 250 գ մեղր
- 1 լ ջուր
Կիտրոնը լավ լվացեք, կտրատեք և ավելացրեք 1 լ ջրին: Ապա ավելացրեք խնկունու ճյուղերը, ամբողջ խառնուրդը եռացրեք: Եփեք այնքան ժամանակ, մինչև ջրի կեսը գոլորշիանա, ապա քամեք խառնուրդը: Երբ լուծույթը սառչի, ավելացրեք մեղրն ու լավ խառնեք: Ամբողջը լցրեք ապակե տարայի մեջ:
Կանոնավոր կերպով խմեք այս հյութը:
Դեռ հին ժամանակներից խնկունին օգտագործվել է բուժական նպատակներով: Այն օգտագործվել է ստամոքսի, աղիների ցավերի, անքնության դեմ: Հին հռոմեացիներն ու եգիպտացիները հավատում էին, որ այս բույսը սուրբ բույս է և ունի ցավազրկող, հականեխիչ, հակաբորբոքային, հակավիրուսային ազդեցություն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը