Բաժիններ՝

«Ռեալը» մտադիր չէ վաճառել Խամեսին

«Ռեալը» չի պատրաստվում բաժանվել կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսից:

Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հաղորդել է 24-ամյա կոլումբիացու գործակալներին, որ ֆուտբոլիստը չի վաճառվում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խամեսին դեմ չեն լինի ձեռք բերել «Յուվենթուսը», «Արսենալը» և երկու մանչեսթերյան ակումբները:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի կարծիքով՝ եթե ամռանը Խամեսը լավ աշխատի և խուսափի վնասվածքներից, ապա հաջորդ մրցաշրջանը կանցկացնի շատ ավելի բարձր մակարդակի վրա, քան ընթացիկ մրցաշրջանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031