Բաժիններ՝

12 տարածաշրջանային պետական քոլեջները փորձնական հավատարմագրում կանցնեն

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում 12 տարածաշրջանային պետական քոլեջների տնօրենների և որակի ապահովման պատասխանատուների հետ, որի ընթացքում քննարկվեցին փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի մանրամասները, պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա քայլերի վերաբերյալ:

Մինչ այս տարածաշրջանային պետական քոլեջների աշխատակիցները վերապատրաստվել են ՈԱԱԿ-ում, այնուհետև նշյալ քոլեջներում ներդրվել է որակի ապահովման ներքին համակարգ: Այժմ տարածաշրջանային պետական քոլեջներն ինքնավերլուծություն են իրականացրել, որին կհաջորդի փորձագիտական խմբի այցը յուրաքանչյուր ուսումնական հաստատություն: Գործընթացի ավարտին փորձնական հավատարմագրում անցած քոլեջները, հիմնվելով փորձագիտական զեկույցում առկա խորհրդատվությունների վրա, կկազմեն փորձագետների կողմից մատնանշված թերությունների վերացման ծրագիր և կսկսեն իրագործել այն:

Քոլեջների փորձնական հավատարմագրման ընթացքում դիտարկումներ կիրականացվեն երկու չափանիշների ուղղությամբ` մասնագիտության կրթական ծրագրեր և դասախոսական կազմ:

Փորձնական հավատարմագրման արդյունքում քոլեջները կպատրաստվեն բուն հավատարմագրմանը, ինչպես նաև կձևավորվի փորձագիտական բազա միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս