Բաժիններ՝

«Էվերթոնը» հեռացրեց Ռոբերտո Մարտինեսին

Իսպանացին լքում է «Հուդիսոն Պարկը» նշանակումից հետո 3 տարի անց:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Մարտինեսի հեռացման մասին որոշումը կայացվել է Անգլիայի առաջնության 30-րդ տուրից տեղափոխված խաղում «Սանդերլենդից» կրած պարտությունից հետո (0:3):

Մարտինեսը գլխավորել է «Էվերթոնը» 2013թ. հունիսին և առաջին մրցաշրջանում թիմի հետ գրավել է Անգլիայի առաջնության 5-րդ տեղը:

Ընթացիկ մրցաշրջանում, 37-րդ տուրից հետո հավաքելով 44 միավոր, «Էվերթոնը» զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը: ԱՊԼ-ի վերջին 5 խաղերում «Էվերթոնը» կրել է 4 պարտություն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս