«Եկա որպես արքա, գնում եմ որպես լեգենդ». Իբրահիմովիչը հեռանում է ՊՍԺ-ից
Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է փարիզյան ակումբը լքելու մասին: Ֆրանսիական ակումբն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու մասին ֆուտբոլիստը հայտնել է իր թվիթերյան էջում:
«Վաղը իմ վերջին խաղն եմ անցկացնելու «Պարկ դե Պրենս» մարզադաշտում: Եկա որպես արքա, գնում եմ որպես լեգենդ»,- գրել է Իբրահիմովիչը:
Զլատան Իբրահիմովիչը ՊՍԺ է տեղափոխվել 2012թ. իտալական «Միլան»-ից: Ֆրանսիական թիմում անցկացրած 4 մրցաշրջանների ընթացքում շվեդ հարձակվողը մասնակցել է 178 խաղի՝ դառնալով 152 գոլի ու 60 գոլային փոխանցման հեղինակ: