Բաժիններ՝

Դորտմունդի «Բորուսիան» պայմանագիր է կնքել Ուսման Դեմբելեի հետ

Պայամանագիրը նախատեսված է մինչև 2021թ. հունիսը:

«Գերմանիայի ութակի չեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» երկար ժամանակով ձեռք է բերել ֆուտբոլային ամենամեծ տաղանդներից մեկին՝ Ուսման Դեմբելեին:

Այսօր Ռենը և «Բորուսիան» տեղափոխության վերաբերյալ հասան համաձայնության և որոշեցին չբացահայտել գործարքի պայմանները»,- ասվում է հայտարարության մեջ դորտմունդցիների պաշտոնական կայքում:

«Ուսմանը կարող է խաղալ հարձակման, պրակտիկորեն յուրաքանչյուր դիրքում: Նա խորամանկ է, արագ, լավ տեխնիկայով և ունի շատ լավ գոլային հոտառություն»,- ասել է «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը:

18-ամյա Դեմբելեն Ֆրանսիայի առաջնության 2015-16 մրցաշրջանում խփել է 12 գնդակ և կատարել է 5 գոլային փոխանցում՝ անցկացրած 21 խաղերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031