Բաժիններ՝

Մաուրիսիո Պոչետինոն երկարաձգեց պայմանագիրը «Տոտենհեմի» հետ

Մասնագետը կգլխավորի ակումբը մինչև 2021թ.:

«Տոտենհեմի» պաշտոնական թվիթերը հայտարարել է այն մասին, որ արգենտինացի մարզիչը նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2021թ.:

Մարզչական շտաբի Պոչետինոյի օգնականները նույնպես պայմանագրեր են ստորագրել:

44-ամյա արգենտինացին գլխավորել է «Տոտենհեմը» 2014 թվականից:

37-րդ տուրից հետո «Տոտենհեմը» զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:

Հաջորդ մրցաշրջանում «Տոտենհեմը» հանդես կգա Չեմպիոնների լիգայում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս