Բաժիններ՝

Ռուսաստանն առաջարկել է 1,5 տարի հետո Սիրիայում անցկացնել նախագահական ընտրություններ

Փաստաթղթի համաձայն, որը տարածվել է ՄԱԿ-ում Վիեննայում շաբաթ օրը Սիրիայի հարցով կայանալիք բանակցությունների նախօրեին, Ռուսաստանն առաջարկում է սահմանել 18-ամսյա անցումային շրջան քաղաքացիական պատերազմով բռնկված երկրում, ինչից հետո հնարավոր կլինի անցկացնել նախագահական ընտրություններ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Առաջարկություններից չի բխում՝ արդյոք Մոսկվան ցանկանում է Բաշար Ասադին տեսնել նախագահի պաշտոնում այդ ժամանակահատվածում: Փաստաթղթում նշված չէ նաև այն մասին, թե արդյոք պետք է վերջինս իր թեկնածությունն առաջադրի արտահերթ նախագահական ընտրություններում:

Կրեմլը սիրիական ընդդիմությանն առաջարկում է հանդես գալ մեկ միասնական ճակատով՝ որպես բանակցային գործընթացի կողմերից մեկը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, շաբաթօրյա հանդիպման գլխավոր նպատակներից է որոշել, թե սիրիական ընդդիմության որ ներկայացուցիչներին է հարկավոր համարել բանակցային գործընթացի գործընկեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30