Բաժիններ՝

Պուտինը հանձնարարել է ստորագրել Հայաստանի հետ Կովկասում ՀՕՊ համակարգի ստեղծման վերաբերյալ համաձայնագիր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է կայացրել ստորագրել Կովկասում Հայաստանի հետ համատեղ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ստեղծման մասին համաձայնագիր: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով այսօր հրապարակված հրամանին:

«Ընդունել ՌԴ կառավարության առաջարկությունը՝ ստորագրել համաձայնագիր ՌԴ-ի ու Հայաստանի Հանրապետության միջև հավաքական անվտանգության Կովկասյան շրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին:

Հանձնարարել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը Ռուսաստանի ԱԳՆ-ի մասնակցությամբ անցկացնել բանակցություններ հայկական կողմի հետ՝ համաձայնություն ձեռք բերելու ՌԴ-ի անունից տորագրել վերոնշյալ համաձայնագիրը՝ թույլ տալով այն ներառել նախագծում, որը հավանության է արժանացել կառավարության կողմից, փոփոխություններ, որոնք սկզբունքային բնույթ չեն կրում»,- ասվում է փաստաթղթում:

Ինչպես ավելի վաղ նշվել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից Հակաօդային պաշտպանության համակարգի հարցերով կոորդինացիոն կոմիտեում, համակարգի ստեղծումը հանդիսանում է հետագա ինտեգրում տարածաշրջանային սկզբունքով, այսինքն՝ միասնական կամ միացյալ ՀՕԿ համակարգի ստեղծում հավաքական անվտանգության Արևելաեվրոպական, Կովկասյան ու Կենտրոնաասիական շրջաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս