Բաժիններ՝

Airbus A319-ը արտակարգ վայրէջք է կատարել Խաբարովսկում

Խաբարովսկի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել Պետրոպավլովսկ-Կամչատսկի ուղևորվող ինքնաթիռը, հայտնում է LifeNews-ը:
«Airbus A319-111-ը, որը պատկանում է «Ավրորա» ավիաընկերությանը, Խաբարովսկից դուրս է եկել Ելիզովոյի ուղղությամբ ժ. 10:25-ին»,- գործակալությանը հայտնել է օդանավայականում աղբյուրը:

Հասնելով Խաբարովսկի Կոմսոմոլսկի շրջան՝ ինքնաթիռը շրջվել է ու վերադարձել օդանավակայան:

a319.jpg222

Նախնական տեղեկություններով՝ թռիչքից 19 րոպե անց օդաչուների խցիկում ճաքել է դիմապակին, ու հրամանատարը որոշում է կայացրել հետ վերադառնալ:
Ինքնաթիռում գտնվել է 129 ուղևոր: Տուժածներ չկան:

Ներկայում քննիչները պարզում են տեղի ունեցածի պատճառները:

a319.jpg1

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս