Եվս մեկ օտարերկրյա ընկերություն է հեռանում Ադրբեջանից
Georservice S.A. ընկերությունը հայտարարել է Ադրբեջանում իր ներկայացուցչությունը փակելու մասին: Այս մասին Report-ին հայտնել է հարկային մարմիններում աղբյուրը:
1958թ. հիմնադրված Georservice S.A. ընկերությունը Schlumberger Ltd.-ի դուստր ընկերությունն է:
Georservice S.A. ընկերության գլխամասը գտնվում է Փարիզում: Ընկերությունը ծառայություններ է մատուցում տարածքների վերահսկողության ոլորտում, հորատանցքերի քիմիական ու մեխանիկական կազմի անալիզի իրականացման ու նավթագազային օպերացիաների արտադրության վերահսկման բնագավառում:



