Բաժիններ՝

Եգիպտոսը համաձայնել է ընդունել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի օգնությունը А321-ի հետաքննության հարցում

Եգիպտոսը համաձայնել է, որ Սինայի թերակղզում կործանված ռուսական А321 ինքնաթիռի պատճառների հետաքննությանը մասնակցի նաև ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Սամեխ Շուքրին ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ Կահիրեն ամերիկացիներից առաջարկություն է ստացել համագործակցել ինքնաթիռի կործանման հանգամանքների ուսումնասիրման հարցում՝ քննչական խմբի կազմում ու անհապաղ այն հավանության է արժանացրել:

Դրա հետ միասին, եգիպտացի նախարարը նշել է, որ Եգիպտոսը դեմ չէ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցների քննչական գործողություններին, քանի որ Airbus ինքնաթիռներում տեղադրված շարժիչների արտադրությունում ներգրավված են նաև Միացյալ Նահանգները:

Ավելի վաղ Հետաքննությունների դաշնային բյուրոյի մամլո քարտուղար Ջոշ Քեմփբելը հայտնել էր Newsweek ամսագրին այն մասին, որ ամերիկյան հատուկ ծառայությունները Ռուսաստանին ու Եգիպտոսին առաջարկել են կրիմինալիստների օգնություն՝ մասնակցելու ռուսական ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությանը, սակայն Մոսկվան ու Կահիրեն հրաժարվել են ընդունել ԱՄՆ-ի առաջարկությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս