Իսագուլյանին պաշտոն են տալիս. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Գառնիկ Իսագուլյանն այս ամսվա սկզբից արդեն իսկ ֆորմալ աշխատանքի մեջ է ԼՂ-ում, սակայն առայժմ մտմտում են նրա վերջնական ստատուսի մասին` ԼՂ նախագահ Բակո Սահակյանի գլխավոր խորհրդակա՞ն, անվտանգության գծով խորհրդակա՞ն, թե՞ պարզապես խորհրդական: Սակայն, մեր տեղեկություններով, նրան կբերեն Երեւան` Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչություն, որտեղ վերջինս կզբաղվի Ղարաբաղի խնդրով, կունենա արտահայտվելու բավականին լայն դաշտ ու ազատություն, ինչը խնդրի կարգավորման այս փուլում կարեւոր է համարվել, մանավանդ օդիոզ Իսագուլյանի պարագայում, որը ոչ միայն տեւական ժամանակ զբաղվել է հենց Ղարաբաղի խնդրով, այլեւ վերջին շրջանում բավականին դեգերել է քոչարյանամերձ եւ ԲՀԿ-ամերձ տարածքներում: Ասել է թե` հարցը կլուծվի «դվա վ ադնոմ»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս