Ժողովուրդն անհամբեր սպասում է հանրաքվեի ժամանակ բաժանվելիք 5000 դրամ ընտրակաշառքին…

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «…Այսպես շարունակվելու է միշտ: Ժողովրդի մեծ մասը հիշում է իշխանություններին՝ թանկացած հաց ու շաքարավազ գնելու ժամանակ, չաշխատող տրանսպորտի, ընկնող վերելակների ժամանակ: Հիշում է և հասկանում, որ 5000 դրամ ընտրակաշառքը չի հերիքում մեկ օրվա մթերք առնելու համար: Հասկանում է և մյուս օրը մոռանում: Ինչպես մոռացավ, երբ այդ 5000 դրամը վճարեց թանկ բանջարեղենի համար: Ինչպես մոռացավ, երբ 20000 դրամ վճարեց արագաչափի համար, 5000 դրամ վճարեց 100 դրամ ավտոկայանատեղի ուշացրած տուրքի տուգանքը: Մոռացավ, երբ 100000 դրամ վճարեց երեխայի ուսման թանկացրած վարձի համար: Կմոռանա առաջիկա ձմռան կոմունալների վճարման ժամանակ, ԴԱՀԿ տուգանքների, թանկ հաց գնելու կամ արդեն չգնելու ժամանակ, մյուս տարվա ուսման վարձի ժամանակ…
Մոռացավ ու անհամբեր սպասում է հանրաքվեի ժամանակ բաժանվելիք 5000 դրամ ընտրակաշառքին…»:

 

Տեսանյութեր

Լրահոս