ԱՄՆ-ը 1 տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1 տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները, հայտնում է korrespondent.net-ը։
«Մեր հարաբերություններն Իրանի հետ դեռ չեն վերադարձել նորմային: Այդ պատճառով ես որոշեցի, որ անհրաժեշտ է շարունակել ազգային արտակարգ դրության ռեժիմը, որը հայտարարվել էր Իրանի նկատմամբ 12170 հրամանով»,- հայտարարել է Օբաման:
Պատժամիջոցներից բացի, որոնք վերաբերում են միջուկային ծրագրին ու պետք է հանվեն Իրանի ու միջազգային հանրության համապատասխան պայմանավորվածություններից հետո, ԱՄՆ-ը պահպանում է Իրանի դեմ պատժամիջոցները մի շարք այլ ոլորտների նկատմամբ, ներառյալ՝ «աջակցություն ահաբեկչությանն» ու Թեհրանի հրթիռային ծրագիրը:



