Բաժիններ՝

Կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը խնդրել է երկրպագուներին զինվել համբերությամբ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը խնդրել է երկրպագուներին զինվել համբերությամբ և աջակցել է գլխավոր մարզիչ Լուի Վան Գալին, ում հաճախ մեղադրում են ոչ տեսարժան խաղի մեջ:

«Հիմա վիճակը Վան Գալի հետ նման է նրան, ինչ եղել է նրա հետ «Բավարիայում»: Այն ժամանակ մեզանից ժամանակ պահանջվեց, որպեսզի հասկանայինք, թե կոնկրետ ինչպիսի ֆուտբոլ պետք է մենք խաղանք: Եվ արդյունքում մենք դարձանք Գերմանիայի չեմպիոն և հասանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին պետք է համբերել: Մենք կարող ենք ավելի լավ խաղալ և թիմն ունի արդեն հաղթական ոգի, իսկ դա շատ կարևոր է:

Գլխավորը այն տեղը չէ, որ մենք կզբաղեցնենք հոկտեմբերին կամ նոյեմբերին: Գլխավորն այն է, թե որ տեղում կլինենք մայիսին: Վան Գալը «Մանչեսթեր Յունայթեդին» կհասցնի հաղթանակի, ես դրանում վստահ եմ»,- ասել է Շվայնշտայգերը:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս