Այս մասին հայտարարել է Իրանի սահմանապահ զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Հոսեին Զոլֆաղարին:
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը կտրուկ դատապարտել է Հունաստանին՝ այսպես կոչված «իմամների օրենքի» համար:
Դրանում դատավորները, ողջ անձնակազմը և պետական փաստաբանները կանայք են:
Տևական քննարկումներից հետո տվյալ փաստաթղթի օգտին է արտահայտվել 85 պատգամավոր, իսկ դրա ընդունմանը դեմ է արտահայտվել 41 պատգամավոր:
Շուրջ 500 մարդ է հավաքվել շրջանի դատախազության շենքի առջև, որոնք պահանջել են շրջանի գործադիր իշխանության ղեկավար Նիզամի Ալեքբերովի հրաժարականը:
Դիզելային վառելանյութը կհատկացվի 1 լիտրը 350 դրամով, 50 կիլոգրամ կշռով մեկ պարկ պարարտանյութը` 6 հազար դրամով։
Արձանագրությունը Թուրքիայի ուսանողական խորհրդի և Հայաստանի ազգային ուսանողական ասոցիացիայի կողմից ստորագրվել է Ստամբուլի Գալաթասարայ համալսարանում կազմակերպված ֆորումի ժամանակլ:
Ծրագրի իրականացման համար ՀՀ 2013 թ. պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 150 մլն դրամ
Այս համակարգերը նախատեսված են ավելի քան 100 կիլոմետր հեռավորությունից հակառակորդների թիրախների խոցման համար:
«Այսօր արդեն հանգիստ ու հիմնավոր կերպով կարող ենք պնդել, որ 2012 թվականի դրությամբ, ըստ պաշտոնական աղբյուրների, Հայաստանից հեռացել է մոտ մեկուկես միլիոն մարդ, որոնցից առնվազն մեկ միլիոնն ունի քվեարկելու իրավունք»
Մալիքին Դավութօղլուի այս հայտարարությունը որակել է որպես Իրաքի ներքին գործերին կոշտ միջամտություն:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը:
Երբ հացադուլի հեղինակներն ու նրա «թիմակիցները», ըստ էության, հայտարարում են, որ բոլոր հաց ուտողները իշխանության դրածոներն են, ակամա հարց է ծագում՝ իսկ գուցե հացադուլն արդեն իշխանության կերակրատաշտին մոտենալու ամենակարճ և արդյունավետ ճանապա՞րհն է
Նշվում է, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության (SSM) տվյալ որոշման վրա ազդել է վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Վրացական կողմից տվյալ հանդիպմանը ներկա են գտնվել Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն և էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին:
Մոտ ժամանակներս երկու միլիոն իրանցի հատուկ նախապատրաստություն կանցնեն ճամբարներում, որպեսզի հետագայում կարողանան միանալ «Բասիջի» ուժերին:
Կարծում եմ, որ կլուծվեն մեր միջև ներկայումս գոյություն ունեցող խնդիրները, և մենք նախկինի պես կլինենք եղբայրներ:
Ցամաքային ռազմական գործողություններին կանանց մասնակցելու վրա արգելք է դրվել 1994 թվականին:
Ինձ հետաքրքրում է ներդրումների հնարավորությունը, և այդ պատճառով ես կմասնակցեմ այդ ընթրիքին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Դավոսում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ:
Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի գլխավոր պետական սանիտար Գենադի Օնիշչենկոն:
Գործող նախագահը երրորդ անգամ առաջադրվել չի կարող, ընդդիմադիրներն ու այլընտրանքը մրցակցային ընտրություններ չապահովեցին 2013-ի համար, առաջին նախագահն ասպարեզից դուրս եկավ, արդյունքում` միակ գործիչն, ում անունը կարող են ներկայումս շոշափել` որպես 2018-ի ֆավորիտ` Ռոբերտ Քոչարյանն է:
Քլինթոնը հերքել է այն մեղադրանքը, որ Պետդեպարտամենտը միտումնավոր հասարակությունից թաքցրել է Բենղազիում ԱՄՆ հյուպատոսության վրա կատարված հարձակման փաստը:
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ Ձմեռային նստաշրջանում քննարկվել է ԵԽԽՎ միգրացիոն կոմիտեի զեկուցող Թինա Ակետոֆտի պատրաստած «Ռուս-վրացական պատերազմի հումանիտար հետևանքների մասին» զեկույցը:
1896 թվականից սկսած՝ թերթը պատկանում է Սուլցբերգեր ընտանիքին:
Դեպքի վայր են ուղարկվել ներքին զորքերի հատուկջոկատայինները, որոնք ցայժմ մնում են այնտեղ:
Իմ առաքելությունն ավարտվեց տվյալ քվեարկությամբ:
Ադրբեջանին անհանգստացնում է Վրաստանում Ռուսաստանի ազդեցության աճը:
Սակայն դա տեղի կունենա այն բանից հետո, երբ նրա վրայից կհանվի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին ղեկավար Դևիդ Պետրեուսի հետ սկանդալի վերաբերյալ մեղադրանքը:
Ընդհանուր առմամբ, Ագրամունտի ու Գրեշի կազմած զեկույցը ստացել է աջակցություն, իսկ Շտրասերի զեկույցի շուրջ կարծիքները կիսվել են: