Պուտինը 2 միլիարդ դոլարով Յանուկովիչից գնել է ցուցարարներին բռնի ցրելու իրավունքը. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «5-րդ հեռուստաալիքի» ուղիղ եթերում հայտարարել է, որ Կիևի արյունալի իրադարձությունները հանդիսանում են Կրեմլի ուղիղ ցուցումների հետևանք.

«Ռուսաստանի նախագահը 2 միլիարդ դոլարի հերթական տրանշով Յանուկովիչից գնել է ակտիվիստների արյունալի ցրման իրավունքը, քանի որ խաղաղ, եվրոպական Ուկրաինան նշանակում է Պուտինի ավարտ: Կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինն այն երկու միլիարդով, որը նա այս շաբաթ վճարել է Յանուկովիչին, գնել է Ուկրաինայի ինքնիշխանությունը, գնել է ցուցարարներին ցրելու իրավունքը:

Ուկրաինայի իշխանությունները Մոսկվայի ճնշման տակ կամ ուղիղ թելադրանքով գործում են սեփական ժողովրդի դեմ: Պուտինի համար խնդիրը հետևայլումն է. եթե Ուկրաինան դառնա խաղաղ, ժողովրդավարական, եվրոպական երկիր, ապա դա կհանդիսանա նրա (Պուտինի) վերջի սկիզբը»: Սաակաշվիլին Կիևի կենտրոնի դեպքերը համեմատել է 1976 և 1989 թվականներին Պեկինում ցուցարարներին գնդակահարելու հետ:

Տեսանյութեր

Լրահոս