
ԵՄ-ը չի հապաղի Ուկրաինայի հանդեպ պատժամիջոցների հարցում. Կարլ Բիլդտ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը պատժամիջոցներով սպառնացել է նրանց, ովքեր կապված են Ուկրաինայում տեղի ունեցած բռնությունների հետ. «ԵՄ-ը չի հապաղի միջոցներ ձեռնարկել այն անձանց նկատմամբ, ովքեր կապված են Ուկրաինայի բռնությունների հետ»:
Բիլդտն իր վրդովմունքն է հայտնել Ուկրաինայի շրջաններում «5-րդ հեռուստաալիքի» հեռարձակումների դադարեցման կապակցությամբ. «Վարչակարգը, կարծես, թե փակել է «5-րդ հեռուստաալիքը» Ուկրաինայում: Բռնություններն ու բռնի միջոցներն անընդունելի են»: