
Իրանը ու «Վեցյակը» համաձայնեցրել են համապարփակ փաստաթղթի «հիմնարար սկզբունքները». աղբյուր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Վիեննայում մեկնարկել է Իրանի ու «Վեցյակի» միջև եռօրյա բանակցությունների երկրորդ օրը: Երկվա բանակցությունների արդյունքներով, Իրանը ու «Վեցյակը» համաձայնեցրել են «հիմնարար սկզբունքները»՝ համապարփակ փաստաթղթի մշակման համար:
Դա հնարավորություն կտա փակել Իրանի «միջուկային թղթապանակը» և վերացնել Թեհրանի հանդեպ սահմանված պատժամիջոցների ռեժիմը: Այս մասին լրագրողներին հայտնել է բանակցություններին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրը.
«Ներկայումս աշխատանքներ են տարվում 9 իմաստալից կետերի շուրջ, որոնք հենված են ժնևյան պայմանավորվածությունների վրա: Ընդհանուր առմամբ, այդ մոտեցումը համաձայնեցված է, աշխատանքներ են տարվում կետերի վերջնական ձևակերպման ուղղությամբ: Կողմերի միջև ձևավորվել է բարձր աստիճանի փոխըմբռնում»: