
Պատժամիջոցները գործնականում խարխլել են Իրանի տնտեսությունը. Զարիֆ

Wek.ru-ի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հույս է հայտնել, որ Իրանն ու «Վեցյակը» կկարողանան երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համապարփակ պայմանավորվածության գալ մինչև այս տարվա հուլիս:
Զարիֆը, ով ներկայիս բանակցություններում գլխավորում է իրանական պատվիրակությունը, հայտարարել է, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները գործնականում խարխլել են նրա տնտեսությունը, սակայն դա ոչ մի կերպ չի ազդել միջուկային նախագծերի իրագործման վրա:
Վիեննայում երեկ մեկնարկել է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային նոր փուլը, որը պետք է տևի 3 օր: Դա նախորդ տարվա նոյեմբերի վերջին Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված պատմական համաձայնությունից հետո բանակցային առաջին փուլն է կողմերի միջև: