
Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Յանուկովիչի հետ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը:
Բայդենը Յանուկովիչը պահանջել է անհապաղ երկխոսություն սկսել ընդդիմության հետ, ինչպես նաև ոստիկանությանը հեռացնել Կիևի փողոցներից ու առավելագույն զսպվածություն ցուցաբերել:
Բայդենը ընդգծել է ցուցարարների օրինական պահանջներին պատասխանելու և քաղաքական լուրջ բարեփոխումներ մշակելու անհրաժեշտությունը: Բայդենը խորին մտահոգությունն է հայտնել Կիևի փողոցներում առկա ճգնաժամի կապակցությամբ: