
Կիևում ոստիկանները շրջափակել են «Մայդանի» բոլոր մատույցները

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Կիևում ոստիկանները փակել են «Մայդանի» բոլոր մատույցները՝ երկու կիլոմետր շառավղով: Դրանցում տեղակայվել են ոստիկանական պահակակետեր, որոնցում պարեկություն են իրականացնում են ինքնաձիգներով զինված տեսուչները:
Բացի այդ, ոստիկանները սկսել են արգելափակել նաև Կիև մուտք գործելը, ստուգման են ենթարկվում բոլոր «կասկածելի» ավտոմեքենաներն ու ավտոբուսները: Ոստիկաններն ընդգծել են, որ դրանց սրահներում ու բեռնախցիկներում որոնում են զենք ու զինամթերք:
Կիևի ցուցարարներին օգնելու համար դեռ նախօրեին շրջաններից մի քանի ավտոշարասյուն ու ընդդիմադիրներով լի տասնյակ ավտոբուսներ են շարժվել մայրաքաղաքի ուղղությամբ, սակայն կառավարության խափանարար գործողությունների հետևանքով նշանակման վայր են հասել ոչ բոլորը:
Նշվում է, որ ներկայումս «Մայդանի» կեսը գտնվում է ցուցարարների ձեռքում, իսկ մյուս կեսը զբաղեցրել են ներքին զորքերն ու ոստիկանության հատուկջոկատայինները: Միևնույն ժամանակ ընդդիմության ներկայացուցիչներն Ուկրաինայի արևմուտքում ընկած Ռովնո քաղաքում գրավել են «Բերկուտի» հատուկջոկատայինների տեղական բազան: Կան տուժածներ: