Բաժիններ՝

Յանուկովիչի ու ընդդիմադիր առաջնորդների բանակցություններն ավարտվել են անարդյունք

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու ընդդիմադիրները գիշերային բանակցությունների ժամանակ չեն կարողացել փոխըմբռնման գալ Կիևում ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում:

Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն: Կլիչկոյի խոսքերով՝ երկրի նախագահը ոչ ադեկվատ է արձագանքում ստեղծված իրավիճակին. «Նա միայն խոսել է այն մասին, որ ընդդիմության առաջնորդները «Մայդանի» մարդկանց կոչ անեն դադարեցնել դիմակայությունը և ցրվել:

Ես կարծում եմ, որ իշխանություններն անհապաղ պետք է հեռացնեն ուժայիններին ու դադարեցնեն արյունալի դիմակայությունը, քանի որ մարդիկ են զոհվում: Ես այդ մասին ասացի Յանուկովիչին: Քանի դեռ արյուն է թափվում ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը: Սակայն, դժբախտաբար, նա չի ըմբռնում ներկայիս իրավիճակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728