
Կիևում լրագրող է սպանվել (ուղիղ միացում)

ZN.UA-ի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան հրազենային վնասվածք է ստացել և հիվանդանոցում մահացել է ուկրաինական «Վեստի» թերթի լրագրող Վյաչեսլավ Վերեմիյը: Նշվում է, որ զինված անձինք երեկ երեկոյան հարձակվել են տաքսու վրա, որում գտնվել են Վերեմիյն ու նրա գործընկեր Ալեքսեյ Լիմարենկոն:
Երբ ավտոմեքենան կանգ է առել, դիմակավոր անձինք «Մոլոտովյան կոկտեյլներ» են նետել նրա վրա, ապա ծեծի են ենթարկել ավտոմեքենայում գտնվող մարդկանց: Լրագրողը հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում: Նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց և տեղավորել վերակենդանացման բաժնում, ուր և նա կնքել է իր մահկանացուն:
Ուկրաինական Զանգվածային տեղեկատվության ինստիտուտի տվյալներով, մեկ օրում Կիևում տուժել է առնվազն 27 լրագրող: Երեկվա բախումների հետևանքով զոհվել է մոտ 20 մարդ, թե՛ ցուցարարներ, թե՛ ոստիկաններ: Վիրավորվել են հարյուրավոր մարդիկ: