
Ուկրաինայի ՊՆ-ը Կիև է ուղարկել օդա-դեսանտային բրիգադ. պատգամավոր

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարար Պավել Լեբեդևը հրաման է արձակել Դնեպրոպետրովսկյան 25-րդ առանձին օդա-դեսանտային բրիգադն անհապաղ Կիև ուղարկելու մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոն:
Նա մանրամասնել է, որ խոսքը գնում է Կիև մարտական լրիվ հանդերձանքով 500 դեսանտային ուղարկելու մասին: Գրիցենկոն բարձրացրել է հռետորական հարցեր. «Ու՞մ և ումի՞ց պաշտպանելու համար են ուղարկվել նրանք»: Ավելի վաղ Լեբեդևը քանիցս հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն միջամտելու երկրում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակին: Չնայած դրան՝ Լեբեդևը հաստատել է, որ դեսանտայիններ են ուղարկվել Կիև: