
Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են նավթի տարանցման մասին նոր պայմանագիր

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական SOCAR-ը և ռուսական «Տրանսնեֆտ» ընկերությունը ստորագրել են նավթի տարանցման մասին կոմերցիոն փոխշահավետ պայմաններով նոր պայմանագիր: Դա տեղի է ունեցել «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով նավթի փոխադրման վերսկսման շուրջ կողմերի միջև անցկացված տևական բանակցություններից հետո:
Ադրբեջանական SOCAR-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով նավթի փոխադրման վերսկսումը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել ադրբեջանական նավթի արտահանման երթուղիները համաշխարհային շուկա:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսին Ռուսաստանը խզեց Ադրբեջանի հետ կնքած համաձայնագիրը, որն առնչվում էր իր տարածքով ադրբեջանական նավթի տարանցմանը: Դրանից հետո ադրբեջանական SOCAR-ը կոմերցիոն նոր համաձայնագիր չստորագրեց ռուսական կողմի հետ:
Այս տարվա հունվարի կեսին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը մտադիր է «Բաքու-Նովոռոսիյսկ» խողովակաշարի «Մախաչկալա-Նովոռոսիյսկ» հատվածով փոխադրել ղազախական ու թուրքմենական նավթը: