Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպարտամենտն անհանգստություն է հայտնել Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտն անհանգստացած է Ուկրաինայում իրադարձությունների զարգացման կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Պսակին:

Վերջինիս խոսքերով՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կիսում է փոխնախագահ Ջո Բայդենի կողմից Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին հայտնած խորին մտահոգությունը՝ կապված Կիևի փողոցներում տեղի ունեցած անընդունելի բռնությունների հետ:

Պսակին ընդգծել է, որ Ուկրաինայի խորին օտարացումը չի կարող հաղթահարվել էլ ավելի մեծ անմեղ արյուն թափելու հաշվին:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց էր ունեցել Վիկտոր Յանուկովիչի հետ: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728