
Կիևում բախումների հետևանքով զոհվել է 25 մարդ (տեսանյութեր)

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կիևի քաղաքային իշխանությունների առողջապահական դեպարտամենտն իրազեկել է, որ երեկվա ժամը 10.20-ից մինչև այսօր ժամը 06.00-ը առողջապահական հիմնարկներում բուժօգնության է դիմել բողոքի զանգվածային ակցիաների 351 մասնակից:
Հոսպիտալացվել է 241 մարդ: Ժամը 06.00-ի դրությամբ Դատաբժշկական փորձաքննության բյուրո է բերվել 25 դիակ: Փետրվարի 18-ին Կիևում վերսկսվել են բախումները ցուցարարների ու ոստիկանների միջև: Որոշակի տվյալներով՝ զոհվել են տասնյակ մարդիկ և վիրավորվել է ավելի քան 1000 մարդ: